Բաց Ղարաբաղ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բաց Ղարաբաղը (անգլերեն՝ Karabakh Open), էլեկտրոնային թերթ, որը ստեղծել է Բաց հասարակություն հասարակական կազմակերպությունը, ինտերնետային հասցեն՝ www.Karabakh-Open.com։ Թերթը գործել է 2005-ից մինչև 2008-ը։ «Բաց Ղարաբաղը» Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի լրատվամիջոցներից ամենակարդացվողներից էր համացանցում։ Թերթը թարմ լուրեր էր տարածում ինչպես ԼՂՀ-ից, այնպես էլ տարածաշրջանից։ «Բաց Ղարաբաղը» կարելի էր կարդալ երեք լեզուներով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Այն Ղարաբաղում օնլայն ռեժիմով աշխատող միակ ինտերնետ-թերթն էր։
2008 թ. հունիսի 28-ին լրատվամիջոցը դադարեցրել է իր գործունեությունը։ Թերթի եռամյա արխիվը հասանելի է կարդացողներին։
Կազմ
խմբագրելԼրատվամիջոցի համակարգող՝ Նաիրա Հայրումյան։
Բաժիններ
խմբագրելԼրատվամիջոցի նյութերը դասավորված են հիմնական 8 բաժիններում, սակայն անհրաժեշտության դեպքում բացվում են հատուկ նախագծեր։
Հիմնական բաժիններն են.
- Նորություններ
- Մեկնաբանություններ
- Եվրոպա
- Պետություն
- Թեմա
- Կյանքը դեմքերով
- Ֆոտոսրահ
- Ծաղրանկարներ
«Եվրոպա» և «Կյանքը դեմքերով» բաժինները գործում էր International Alert ոչ կառավարական հասարակական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ։