Բացիլակրություն, ախտածին մանրէների և մարդու կամ կենդանու հատուկ համագոյություն, երբ չնայած հիվանդության կլինիկական ախտանշանների բացակայության, օրգանիզմում ապրում և նրանից արտաթորվում են վարակիչ հիվանդության կենսունակ հարուցիչներ։ Բացիլակիրը գործնականում մնալով առողջ՝ հանդիսանում է վարակի աղբյուր։ «Բացիլակրություն» տերմինը հաճախ օգտագործվում է նաև վիրուսային (վիրուսակրություն), պարազիտային (պարազիտակրություն) հիվանդությունների ժամանակ։ Բացիլակրությունը լինում է որովայնային տիֆի, պարատիֆերի, դիզենտերիայի, խոլերայի, դիֆթերիայի, մենինգիտի և այլ հիվանդությունների դեպքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 342