«Բարև, Ջուլի՛» (անգլ.՝ Flipped), դրամատիկ կատակերգություն երկու ամերիկացի դեռահասների կյանքի մասին, գրող Վենդելին Վան Դրահանենի ստեղծագործության էկրանավորումը։

Picto infobox cinema.png
Բարև, Ջուլի՛
Flipped
Flipped poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն, հասունացման պատմություն, դրամա և գրական ստեղծագործության էկրանավորում
ՀիմքFlipped?
Թվական2010
Լեզուանգլերեն
ՌեժիսորՌոբ Ռայներ[1][2][3][4][5][6]
ՊրոդյուսերՌոբ Ռայներ
Սցենարի հեղինակAndrew Scheinman?
ԴերակատարներՄադլեն Քերոլ[1][3][4][5][6][7], Քալլան ՄակՕլիֆ[1][3][4][5][7], Rebecca De Mornay?[1], Էնթոնի Էդվարդս[1], John Mahoney?[1], Պենելոպե Էնն Միլլեր[1][4][5], Aidan Quinn?[1][4][5], Kevin Weisman?[1], Մորգան Լիլի, Ashley Taylor?, Israel Broussard, Cody Horn?, Շեյն Հարպեր և Ստեֆանի Սքոտ
ՕպերատորThomas Del Ruth?
ԵրաժշտությունՄարկ Շեյման
ՄոնտաժՌոբերտ Լեյթոն
ԿինոընկերությունՔեսթլ Ռոք Ինթերթեյմենտ
Տևողություն86 րոպե
Պաշտոնական կայքէջ

ՍյուժեԽմբագրել

Ֆիլմի գործողությունները սկսվում են 1957 թվականին, երբ Բրայս Լոսկին ընտանիքով տեղափոխվում է նոր տուն։ Տեսնելով նրան՝ աշակերտուհի Ջուլին նույն պահին սիրահարվում է, նա էլ իր հերթին չի հասկանում Ջուլիին և հակակրանք է զգում։ Աղջիկը փորձում է ամեն կերպ գրավել նրան և դրա պատճառով սկսում է խնդիրներ ունենալ դպրոցում:

Յոթերորդ դասարանում Բրայսը փորձում է խզել հարաբերությունները Ջուլիի հետ, սակայն ավելի է գրավում նրա ուշադրությունը։ Այսպես շարունակվում է մինչև այն պահը, երբ աղջկա սիրած ծառը՝ սոսին, կտրում են։Նա անտեսում է տղային այն բանի համար, որ նա չի աջակցել նրան ծառը կտրելու դեմ բողոքի ակցիայի ժամանակ: Շուտով Ջուլին ներում է տղային և բերում է Լոսկիների ընտանիքին տնական ձվեր, որոնք ածում էին իր հավերը։ Բայց սալմոնելայով հիվանդանալու վախի պատճառով ծնողներն ասում են Բրայսին (որն էլ հրահրել էր այդ հիվանդության մասին վարկածը) ձվերը վերադարձնել, բայց նա նրանց նետում է աղբը։ Այդպես շարունակվում է մի քանի օր։ Մի անգամ Ջուլին նկատում է դա և նեղացած սկսում է մի հարցի շուրջ մտածել՝ արդյո՞ք նա Բրայսին մինչ այսօր սիրում է։

Բրայսը մեղքի զգացողությամբ սիրահարվում է աղջկան։ Ամեն գնով նա փորձում է մեղքերի թովություն քավել և չթողնել, որ աղջկա սերը մարի։ Ոչ միանգամից, բայց դա նրան հաջողվում է։

ԴերերումԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել