Բարսղիշեն կամ Բարսեղաշեն գյուղը գտնվում է Լև գետի ձախակողմյան մի փոքր վտակի հարավային մասում, ծովի մակերևույթից 1650-1740 բարձրության վրա, իսկ Յանշաղ գյուղից հեռավորությունը 2 կիլոմետր է դեպի հարավ-արևելք։

Գյուղ
Բարսիղաշեն
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան[[Շահումյան]]
Առաջին հիշատակում1763
Այլ անվանումներԲարսեղաշեն
ԲԾՄ1695 մ

Պատմություն խմբագրել

Գյուղի մասին միակ արձանագրությունը գտնվել է Դադիվանքի 1763 թվականի կալվածացուցակում[1]։ XIX դարի վերջերին գյուղում բնակություն են հաստատել քոլանեցի քրդերը և փոփոխելով գյուղի անվանումը այն կոչել են Բաղրսաղ։

Գյուղի տարածքում պահպանվել են Թալա և Ղամշլի գյուղատեղիները, առաջին գյուղը 2 կիլոմետր հարավ, իսկ մյուսը` Լև գետի հովտում, աջ ափին։ Ղամշլի գյուղատեղում մի քանի քանդված շենքերի պատերի մեջ գտնվել են շատ խաչքարեր, սրբատաշ քարեր և եկեղեցու բարավորի արձանագիր քարեր։ Հիմնականում այստեղ բնակված խաշնարածները քանդել են հայոց եկեղեցիները և գերեզմանատները և իրենց համար դրանց բեկորներով տներ կառուցել։ Շատ հավանական է, որ այստեղ պահպանված այլ արձանագիր խաչքարեր պատկանել են այստեղի եկեղեցուն։ Ղամշլիից 1,5 կիլոմետր Լև գետի հոսանքն ի վեր կա մի հին կամուրջ` «Շահ» անունով, որը շատ անգամներ նորոգվել է, իսկ գյուղի հարավային ծայրում կար մի ուրիշ կամուրջ, որը մինչև 1980-ական թվականները դեռ գոյություն ուներ բայց քանդվել է գետի վարարումներց մեկի ժամանակ[2]։

Եկեղեցիներ և խաչքարեր խմբագրել

Բարսիղաշեն և Ղամշլի գյուղերի միջև մի գեղատեսիլ բլրի վրա պահպանվել են փոքրիկ եկեղեցու պատերը։ Շենքի ծածկը և պատերի վերնամասերը քանդված են, իսկ մուտքը բացված է արևմտյան կողմից։ Կառուցված է անտաշ քարով և կրաշաղախով։ Եկեղեցու երեսապատի վրա քարերի մեծամասնությունը պատված են փոքրիկ խաչերով։ Այստեղ պահպանվել են երկու համառոտ արձանագրություն` մեկը արևմտյան, մյուսը` հարավային ճակատներին։ Համաձայն արձանագրություններից մեկի` եկեղեցին կառուցել է Արզու Խաթունը։ Եկեղեցին ներսից սվաղված է։ Եկեղեցու խորանը ուղանկյունաձև է, իսկ արտաքին չափերն են` 5,68x4,22 մ։ Եկեղեցու շուրջը կա մի փոքրիկ գերեզմանոց, որտեղ կան մշակված գերեզմանաքարեր։ Այս գերեզմանաքարերը թվագրվում են XIII-XIV դարերով։ Դրանից 1 կիլոմետր հարավ-արևելք պահպանվում է մի այլ փոքրիկ եկեղեցի, որից կանգուն են միայն պատերը։ Այստեղ կան նաև մի քանի գեղեցիկ խաչքարեր։ Եկեղեցու երեսապատի խաչազարդ քարերից մեկը պահպանվում է Ղամշլի գյուղատեղում[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Ջամբռ», էջ 283
  2. 2,0 2,1 «Ս. Կարապետյան, «Հայ մշակույթի հուշարձանները Խորհրդային Ադրբեջանին բռնակցված շրջաններում»» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 25-ին.