Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջ

Համազգայինի «Բ. Կանաչյան» երաժշտական քոլեջ, հիմնվել է 1983 թվականին։

Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական քոլեջ

Պատմություն խմբագրել

«Բ. Կանաչյան» երաժշտական քոլեջում կա շուրջ 200 աշակերտ. առաջին տնօրենը եղել է Վաչե Պարսումյանը, ապա հաջորդաբար տնօրենի պաշտոնը վարել են տիկին Սոնա Քյուփելյանը, Սեդրակ Սեդրակյանը, Երվանդ Երկանյանը, իսկ այժմ՝ Արմեն Քեչեկը։

Դասավանդվում են դաշնամուրի, ջութակի, կիթառի և զանազան լարային և այլ նվագարանների գործնական և տեսական դասընթացներ։ Մասնակցում է տարբեր տեսակի մրցումների։ Երաժշտական քոլեջում կա նաև երաժշտական գրադարան։ Ավարտածները՝ հատուկ համաձայնագրի տվյալներով կարող են կատարելագործել իրենց երաժշտական ուսումը Հայաստանի «Կոմիտաս»-ի անվան երաժշտական ուսումնարանում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ս. Հ. Վարժապետյան, «Հայերը Լիբանանի մեջ» Բեյրութ, 1951