Բարսեղ Գրիչ
Բարսեղ (ծննդյան և մահվան տարեթվերն անհայտ են), XIII դարի հայ գրիչ։
Բարսեղ Գրիչ | |
---|---|
Ծնվել է | անհայտ[1] |
Մահացել է | անհայտ[1] |
Մասնագիտություն | գրիչ |
1275-ին հաստատվել է Մշո Առաքելոց վանքում և Ներսես Մշեցի րաբունապետի պատվերով ընդօրինակել մի շարք ձեռագրեր։ Դրանցից մեկը պահպանվում է Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (ձեռ․ № 3932), իսկ երկրորդի մասին հիշատակվում է № 6273 ձեռագրում։ Այնուհետև աշխատել է Հաղբատի վանքում։ 1281-ին այստեղ ընդօրինակած ձեռագրերից մեկը գտնվում է Երուսաղեմի Ս․ Հակոբյանց մատենադարանում (ձեռ․ № 1758)։ Նույն թվականին սկսել է մի ձեռագիր, որն անավարտ է մնացել (ավարտել են Հաղբատի Հովհաննես և Աբրահամ գրիչները)։ Ձեռագիրը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում (№ 1824)։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 2. — էջ 336.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 336)։ |