Բարսակելմեսի բնության պետական արգելոց (ղազ.՝ Барсакелме́с мемлекетті́к табиғи́ қорығы́), արգելոց Արալյան ծովի Բարսակելմես կղզում, Ղազախստանի Կզըլ Օրգայի մարզում։ Բարձրությունը մինչև 113 մետր է, տարածությունը՝ 18.3 հազար հա։ Պահպանվում է կավային անապատների բնականոն կոմպլեքսը։ Բնորոշ կենդանիներն են սայգակը, ջեյրանը, կոլանը։

Բարսակելմես կղզին Արալյան ծովի քարտեզին, 1853 թվական

Անվանում խմբագրել

Անվանումը ստացել է Բարսակելմես կղզուց։ «Բարսակելմես» ղազախերեն նշանակում է «կգնաս՝ չես վերադառնա» (անշուշտ մինչև կղզին նավելը վտանգավոր կամ դժվար լինելու պատճառով)[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».