Բարոնովկա (ռուս.՝ Бароновка), պատմական շրջան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքում։

Բարոնովկա
ռուս.՝ Бароновка
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
Կարգավիճակպատմական թաղամաս
Մտնում էՏագանրոգ

Աշխարհագրություն խմբագրել

Բարոնովկա շրջանը տեղակայված էր Բոլշայա Չերեպախա գետի հունի երկայնքով, գետաբերանում։ Տագանրոգի Ժամանակակից տոպոլոգիայով այդ շրջանը պայմանականորեն կարելի է սահմանափակել Ձերժինսկու փողոցի չորս կողմերով («Դուբկի» պուրակ), Տոլբուխինի փողոցով, Մորոզովի փողոցով և Տագանրոգի ծոցի ափով («Տոպոլ» առողջարան, «Պրիազովիե» հյուրանոց)։ Բարոնովկայի մեծ մասը մեր օրերում կլանված է Տագանրոգի մետալուրգիական գործարանի կողմից։

Պատմություն խմբագրել

Բոլշայա Չերեպախա ձորակի երկու կողմերում, գետաբերանի մոտ, XIX դարի 1-ին քառորդում գտնվել է 1832-1844 թվականներին Տագանրոգի քաղաքագլուխ, բարոն Օտտո Ռոմանովիչ Պֆելիցեր Ֆրանկի կալվածքը[1]։ Քաղաքի ղեկավարի կալվածքի մոտ առաջացել էր մի փոքր գյուղ, որը հետագայում ստացել է «Կարմիր բլուր» անվանումը[1]։ Այս գյուղում 1844 թվականին Տագանրոգի արական գիմնազիայում 1843-1851 թվականներին ծառայած բժշկի ընտանիքում ծնվել է հետագայում հայտնի պերեդվիժնիկ նկարիչ Կոնստանտին Ապոլոնովիչ Սավիցկին[2]։

Ավելի ուշ Ֆրանկովկա անունը ստացած գյուղը վերանվանվել է Բարոնովկա և մտել Տագանրոգ քաղաքի կազմի մեջ[2]։

XX դարում մեծ մասամբ կլանվել է մետալուրգիական գործարանի ընդլայնված տարածքի կողմից[2]։

Ներկայումս Բարոնովկա տեղանունը գրեթե չի օգտագործվում տանգանրոգցիների խոսքում և հայտնի է միայն սակավաթիվ հնաբնակների և գավառագետների։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Назаренко В. Историческая справка Արխիվացված 2014-05-12 Wayback Machine // ngo-taganrog.ning.com. — 2010. — 14 июня.
  2. 2,0 2,1 2,2 Киричек М. С. «Родился на Франковке, точнее, на Бароновке…» // Таганрогская правда. — 1995. — 11 февр. — С. 7.