Բարղամ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բարղամ (այլ կիրառումներ)
Բարղամ, գյուղ Արևմտյան Հայաստանի Խարբերդի վիլայեթում, Տիվրիկ լեռան լանջին։ 20-րդ դարի սկզբին ուներ 30 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղն ուներ եկեղեցի (Ս. Աստվածածին)։ Բարղամի բնակիչները տեղահանվել են առաջին համաշխարհային պատերազմի տարիներին։ Նրանց մի մասը զոհվել է, փրկվածները տարագրվել են օտար երկրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 332)։ |