Բարձրահասակ շիկահերի վերադարձը

«Բարձրահասակ շիկահերի վերադարձը» (ֆր.՝ Le Retour du grand blond), Իվ Ռոբերի լրտեսական կատակերգությունը Պիեռ Ռիշարի մասնակցությամբ[6]։ Համարվում է «Սև կոշիկով բարձրահասակ շիկահերը» ֆիլմի շարունակությունը։ Նկարահանվել է 1974 թվականին[7]։

Բարձրահասակ շիկահերի վերադարձը
ֆր.՝ Le Retour du grand blond
Երկիր Ֆրանսիա
Ժանրլրտեսական ֆիլմ, կինոկատակերգություն և քրեական ֆիլմ
Թվականդեկտեմբերի 18, 1974[1], դեկտեմբերի 19, 1974[1], մարտի 21, 1975[1], ապրիլի 16, 1975[1], հոկտեմբերի 3, 1975[1], հուլիսի 19, 1976[1] և ապրիլի 21, 1977[1]
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԻվ Ռոբեր[2][3][4]
ՊրոդյուսերԱլան Պուռ և Իվ Ռոբեր
Սցենարի հեղինակՖրանսիս Վեբեր և Իվ Ռոբեր[5]
ԴերակատարներՊիեռ Ռիշար[2][4], Ժան Կարմե[4], Անտուան Բո, Կոլետ Կաստել, Անրի Գիբե, Էրվե Սանդ, Iska Khan?, Ժակ Ժիրո, Ժան Բուիզ, Ժան Ռոշֆոր[4], Լիոնել Վիտրան, Լուի Նավար, Միշել Դյուշոսսուա, Միշել Ֆրանչինի, Միրեյ Դարկ[4], Պոլ Բոնիֆաս, Պոլ լը Պերսոն, Քսավիե Ժելեն և Իվ Ռոբեր
ՕպերատորՌենե Մատլեն
ԵրաժշտությունՎլադիմիր Կոսմա
Պատմվածքի վայրՓարիզ
Նկարահանման վայրՓարիզ և Ռիո դե Ժանեյրո
ԿինոընկերությունGaumont
Տևողություն81 րոպե և 89 րոպե
ՆախորդՍև կոշիկով բարձրահասակ շիկահերը
ՀաջորդThe Man with One Red Shoe?

Սյուժե խմբագրել

Համեստ ջութակահար Ֆրանսուա Պերրենի և հակահետախուզության աշխատակցի անհավանական արկածներից 3 ամիս է անցել։ Սակայն լրտեսական խաղերը շարունակվում են։ Ներքին գործերի նոր նախարարը, որը նախկինում Ֆրանսիայի գյուղատնտեսության նախարարն էր, գտնում է Բարձրահասակ շիկահերի դոսյեն, որին կոչում են Բեռնար Միլան։ Հետևելով կապիտան Կամբրեի հուշումներին՝ նա հրամայում է գնդապետ Թուլուզին ներկայացնել իր սուպերլրտեսին, վկայելով, որ ուղիղ մեկ շաբաթից Շիկահերը պետք է ելույթ ունենա Փարիզում։ Թուլուզը շփոթմունքից հորինում է մի պատմություն, իբր թե Շիկահերը վերջերս վախճանվել է արևադարձային գոտիներում՝ հատուկ գործողություններ կատարելիս, սակայն նախարարը պահանջում է բերել մարմինը և մեծարելով հուղարկավորեն հայրենիքում։

Գնդապետն իր մարդկանց ուղարկում է Ռիո դե Ժանեյրո, որպեսզի սպանեն Պերրենին, որտեղ վերջինս Քրիսթինի հետ է։ Այդ սպանությանը դեմ էր Պերրաշը՝ գիտակցելով իր մեղքը։ Սակայն շիկահերը կրկին հեռանում է կրակոցներից և պայթյուններից՝ ոչինչ չկասկածելով։ Պնդերես կապիտան Կամբրեն 5 գնդապետի և իր օգնական Պերրաշի հետ գնում է այդտեղ։ Նա ոչ միայն գտնում է Պերրենի բնակարանում հրաձգությանը վկա մի մարդու, այլ նաև իմանում է շիկահերի «թաղման» մասին։ Հասկանալով իր վրիպման մասին, Թուլուզը իր լրտեսների հետ առևանգում են Քրիստինին և անձամբ գնում է Շիկահերի մոտ, որը արդեն ստիպված է կատարել իր ցանկությունները՝ գալ Փարիզ և սուպերլրտես ձևանալ նախարարի մոտ, որը և կդադարեցնի Միլանի սպանության գործի հետաքննությունը։ Կամբրեի ցուցումով նախարաը մտադրվում է սուպերլրտեսին ուղարկել շատ կարևոր և վտանգավոր մի հանձնարարության։ Միաժամանակ Թուլուզն էլ մտադրվում է ձերբազատվել շիկահերից այն բանից հետո, երբ նա սկսում է խաղալ իր դերը, քանի որ արդեն հերոսը «չափազանց շատ բաներ գիտի»։ Պերրենին օգնության են հասնում իր ընկեր Մորիսը և կապիտան Կամբրեն։

Քամբրեն խայտառակ մի դոսյե է հավաքում ընդդեմ գնդապետ Թուլուզի։ Նա փորձում է համոզել Շիկահերին, որ վերջինս բացահայտորեն դուրս գա Թուլուզի դեմ, բայց, վերջինս գիտենալով, թե ինչ վիճակում է գտնվում Քրիստինը, մերժում է։ Սակայն կապիտանի համառությունը տալիս է իր պտուղները։ Բացահայտորեն չվստահելով, որ Պերրենը սուպերլրտես չէ, կապիտանը Մորիսի հետ ուղևորվում է «գաղտնի հանձնարարության», որն իրականում իրենից ներկայացնում էր մի բեմականացված ծրագիր։ Այդ ներկայացման մեջ Պերրենը մտնում է փոխհրաձգության մեջ, որտեղ «ապացուցում» է իր սուպերլրտես լինելը։ Արդյունքում Պերրենի ատրճանակի հետ անզգույշ լինելու պատճառով Մորիսը և կապիտանը նկատում են, որ այն լցված էր ներկով՝ փամփուշտի փոխարեն։ Մորիսը համոզվում է, որ Կամբերի կողմից հանդես գալը հույժ անհրաժեշտ է, որպեսզի Պերրենը ապրի։ Այդ ընթացքում Շիկահերը անսպասելի կերպով խճճվում է «գաղտնի հանձնարարության» մեջ և հեռանում Թուլուզի մարդասպաններից։

Պայմանավորվելով ամեն ինչի մասին Մորիսը ստիպում է Շիկահերին մնալ Ֆրանսուայի տանը և սիրով զբաղվել նրա կնոջ՝ Պոլետտի հետ։ Պերրենի մոտ վերադառնալով Քրիստինը բռնացնում է ամուսնուն Պոլետտի հետ անկողնում և արդյունքում դուրս է փախչում։ Իսկ փողոցում նրան էին սպասում Մորիսն ու Կամբրեն։ Խանդի տեսարանին ականատես են լինում նաև Թուլուզն ու Պերրաշը։ Վերջինս հրամայում է համերգի ժամանակ սպանել Շիկահերին։ Այդ համերգին ներկա են գտնվում նաև Թուլուզը, Կամբրեն և նախարարը։ Կապիտանը գնդապետին հաղորդում է, որ շիկահերի սպանության պատճառով բանտ կգնա, և արդյունքում ամեն ինչ բարեհաջող է անցնում։

Դերերում խմբագրել

  • Պիեռ Ռիշար - Ֆրանսուա Պերրեն
  • Միրեյ Դարկ - Քրիստին
  • Ժան Ռոշֆոր - գնդապետ Թուլուզ
  • Փոլ Լե Փերսոն - Պերրաշ
  • Ժան Կառմե - Մորիս
  • Կոլետ Քաստել - Պոլետտ
  • Ժան Բուիզ - նախարար
  • Անրի Գիբեն - «Կոմս», Թուլուզի մարդը
  • Միշել Դյուշոսուա - կապիտան Կամբրե

Տե'ս նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 https://www.imdb.com/title/tt0072080/releaseinfo
  2. 2,0 2,1 http://stopklatka.pl/film/powrot-tajemniczego-blondyna
  3. http://www.imdb.com/title/tt0072080/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=29668.html
  5. ČSFD (չեխերեն) — 2001.
  6. «КиноПоиск». www.kinopoisk.ru (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.(չաշխատող հղում)
  7. The Return of the Tall Blond Man, Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին

Արտաքին հղումներ խմբագրել