Բարի իրիկուն, վշտալի մայրեր…

«Բարի իրիկուն, վշտալի մայրեր…», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից[1], գրության թվականը ստույգ հայտնի չէ։

«Բարի իրիկուն, վշտալի մայրեր…»
Տեսակգրական ստեղծագործություն
ՀեղինակՀովհաննես Թումանյան
Բնագիր լեզուհայերեն
Հրատարակվել էստույգ հայտնի չէ
ՎիքիդարանԲարի իրիկուն, վշտալի մայրեր…

Պատմություն

խմբագրել

Բովանդակությունից ենթադրվում է, որ գրվել է առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։

Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի Հովհաննես Թումանյանի ֆոնդի 70-րդ համարում պահվել է մեկ սևագիր-ինքնագիր, որն անավարտ է և բազմաթիվ ուղղումներով։

Առաջին անգամ տպագրվել է Հովհաննես Թումանյանի երկերի լիակատար ժողովածուի գիտական հրատարակության առաջին հատորի 524-րդ էջում՝ ինքնագրից։ Տպագրվել են ոչ բոլոր տողերը, քանի որ դրանց զգալի մասը եղել են ջնջված և անընթեռնելի։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Թումանյան, Հովհաննես (2018). Երկերի լիակատար ժողովածու. Երևան: ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ. էջ 670.