Բարդ աշխատանք, աշխատանք, որ պահանջում է աշխատավորների հատուկ պատրաստություն, որակավորում։ Բարդ աշխատանքը պարզ աշխատանքների հանրագումար է, բազմապատկում։ Բարդ աշխատանքի մեկ ժամը հավասար է պարզ աշխատանքի մի քանի ժամի։ Պարզ և կապիտալիստական ապրանքային արտադրության ժամանակ բարդ աշխատանքի հանգեցումը պարզի տեղի է ունենում տարերայնորեն, ապրանքների փոխանակության պրոցեսում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 312