Բարդածան Եդեսացի (154[1] - 222[1]), ասորի պատմագիր։ Երրորդ դարի սկզբին քարոզչական նպատակով եկել է Հայաստան և հաստատվել Դարանաղյաց գավառի Անի ամրոցում։ Ծանոթացել է հայ մեհենական պատմությանը, թարգմանել ասորերենի, ապա հունարենի՝ ավելացնելով իր ժամանակի անցքերի պատմությունը։ Բարդածանի պատմական երկը, որն աղբյուր է ծառայել Մովսես Խորենացու «Հայոց պատմության» համար, չի պահպանվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 313)։