Բարբառային խտրականություն

Բարբառային խտրականությունը վերաբերվում է անհավասար վերաբերմունքին այն անձանց հանդեպ, ում բարբառը պարունակում է լեզվական առանձնահատկություններ, որոնք նույնացնում են որոշակի աշխարհագրական կամ սոցիալական խմբի հետ։ Մարդը կարող է բարբառային խտրականություն զգալ միջավայրերում, բայց այս տեսակի խտրականությունը կարող է ավելի ակնառու լինել աշխատավայրում։ Թեև բավականաչափ տվյալներ չկան իմանալու համար, թե որքան հաճախ է դա տեղի ունենում, հնարավոր է, որ մի շարք մարդիկ կարող են բարբառային խտրականության բախվել աշխատանքի ընդունման ընթացքում, քանի որ գործատուները ձգտում են, որ իրենց անձնակազմն օգտագործի ավելի «ստանդարտացված» կամ «չեզոք» ձև։ Բարբառային խտրականությունը կարող առկա լինել նաև կրթության և քաղաքականության մեջ։ Դպրոցական երեխաները, որոնց բարբառը նման չէ ստանդարտ ձևին, կարող են նույն կրթությունը չստանալ։ Նրանք՝ ովքեր խոսում են այնպիսի ձևով, որը նման չէ որևէ տարածքի կամ երկրի ընդհանուր բարբառին, կարող են զրպարտվել և նույնիսկ չկարողանալ քվեարկել քաղաքականության մեջ։ Վիճելի է՝ արդյոք խտրականության այս ձևը արգելված է EEOC-ի կողմից, թե ոչ։

Խտրականություն խմբագրել

Խտրականությունը կարող է սահմանվել որպես անձի կամ խմբի նկատամբ անարդար վերաբերմունք՝ հիմնված այն բանի վրա, որին նրանք նույնականացնում են[1]։ Խտրականությունը հաճախ դիտվում է որպես կատեգորիկ։ Սրա որոշ կատեգորիկ օրինակներ ներառում են, (բայց չեն սահմանափակվում դրանով)․ ռասա, տարիք, սեռ կամ սեռական կողմնորոշում[1]։ Թեև, պարզ չէ, թե ինչու են մարդիկ կիրառում խտրականությունը, շատ հետազոտողներ կարծում են, որ դա կարող է առաջանալ ինչ-որ բանի վախից և թյուրիմացությունից, օրինակ բարբառից, որը ուրիշները չեն կարող հասկանալ։ Այս հոդվածը կկենտրոնանա բարբառի և լեզվի վրա հիմնված խտրականության վրա։

Ինչպես է կապված կոնկրետ լեզվական խտրականությունը խմբագրել

Լեզուների խտրականությունն այն է, երբ ինչ-որ մեկին այլ կերպ են վերաբերվում/նայում, քան մյուսներին՝ իր մայրենի լեզվի պատճառով։ Այս տեսակի խտրականությունը դիտվում է ազգային մակարդակով և անօրինական է։ «1964 թվականի Քաղաքացիական իրավունքի մասին օրենքի VII հոդվածը արգելում է գործատուին խտրականություն դրսևորել որևէ անհատի նկատմամբ՝ կապված իր փոխհատուցման, պայմանների կամ աշխատանքի արտոնությունների հետ՝ պայմանավորված այդ անհատի ազգային ծագումով․․․ » (Marina 347)։ Խտրականության այլ տեսակներ, ինչպիսիք են բարբառային կամ առոգանության խտրականությունը, համարվում են ավելի դաշնային մակարդակի վրա և չեն համարվում ազգային։

Լեզվային խտրականությունը տեխնիկապես չի դիտվում որպես EEOC-ի մաս, բացի ազգային ծագման կատեգորիայից։ Հաշվի առնելով դա, խտրականության համար պատիժը, որը դիտվում է «Լեզու» կատեգորիայի շրջանակներում, կարող է նվազագույն լինել, բայց կարող է երկարաձգվել այնքան, որքան որքան բանտարկությունը։

Օրինակներ խմբագրել

Աշխատավայր՝ բարբառային խտրականության իսկապես լավ օրինակ կիլնի աշխատավայրում բարբառային խտրականությունը։ Շատ անգամ ահատները աշխատանքի չեն ընդունվում նրանց խոսելու կամ հնչյունների պատճառով։ Եվ մեկ այլ բան, որը դժվար է և առաջատար է լրատվամիջոցներ համար, այսօր այն փաստն է, որ եթե ձեր հիմնական լեզուն անգլերենը չէ և դուք փորձում եք աշխատանքի ընդունվել անգլախոս ընկերությունում, շատ ընկերություններ չեն ընդունի ձեզ դրա պատճառով։ Թեև շատ նահանգներում սա անօրինական է համարվում, այնուամենայնիվ, որոշ մարդիկ աշխատանք չեն ստանում։ Գործատուն կարող է աշխատողին չասել, որ դա է պատճառը, որ նա աշխատանքի չի ընդունվում, բայց սովորաբար դա է պատճառը, որ նա աշխատանքի չի ընդունվում,սակայն հիմնականում դա է հիմքում ընկած պատճառը[2][3]։

Դպրոցներ՝ Բարբառային խտրականությունը կարելի է գտնել դպրոցներում։ Մի բան, որի հետ շատ ընտանիքներ պայքարում են, այն է, որ նրանք իրենց երեխային կտանեն մի դպրոց, որը հիմնականում անգլախոս է, և երեխան խտրականության կենթարկվի՝ չստանալով այն նույն գիտելիքը, որոնք մյուս աշակերտները ստանում են ուսման ընթացքում։ Շատ անգամ նախակրթարաններում իսպաներենը արհամարվում։ Սրա պատճառով ստեղծվել են իսպանախոսների համար դպրոցներ, որի հիմնական պատճառն է լեզվի և բարբառի խտրականությունը[4]։

Քաղաքական՝ Քաղաքականության մեջ նույնպես կա բարբառային խտրականություն։ Շատ անգամ պետական պաշտոնի համար առաջադրվող թեկնածունները խտրականության են ենթարկվում իրենց խոսակցականի պատճառով։ Շատ ժամանակ հասարակությունը քաղաքական գործչին կպիտակավորի որպես թերկիրթ՝ ելնելով նրա խոսքի հնչեղությունից։ Ակնհայտ է, որ սա խնդիր է և դասակարգվում է որպես խտրականության ավարտ։ Նաև քաղաքացիներին արգելվել է և նրանց կարող են զրկել ընտրելու իրավունքից՝ հիմնվելով գրագիտության թեստ հանձնելու և չանցնելու վրա[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 «Discrimination: What it is, and how to cope». www.apa.org. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  2. «Language Discrimination - Workplace Fairness». workplacefairness (անգլերեն). Midwest New Media. Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  3. «Language Discrimination». Legal Aid at Work (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  4. Álvarez, Brenda. «Linguistic Discrimination Still Lingers in Many Classrooms | NEA». www.nea.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ ապրիլի 7-ին.
  5. «Language discrimination in politics».