Բատու (կղզիներ)
Բատու (ինդոն.՝ Kepulauan Batu), կղզեխումբ Հնդկական օվկիանոսում։ Բատուն գտնվում է Սումատրայի արևմուտքում՝ Նիաս և Մենտրավայ կղզիների միջև[1]։ Ինդոնեզերեն և մալայերեն անվանումը նշանակում է «քար» կամ «ժայռ»։
ԱշխարհագրությունԽմբագրել
Կղզեխմբում կա 48 կղզի, զբաղեցնելով մոտ 16,5 հազար կմ2 տարածք, որից հողը՝ 1154 կմ2։ Տարածքից 1154 կմ2 - ից 1125 կմ2-ն զբաղեցնում են 3 խոշոր կղզիներ՝ Պինին, Տանախմասան, Տանախբալան[2]։
- Տանախբալա - 467,6 կմ 2, բարձրությունը ծովի մակարդակից՝ 302 մ
- Տանախմասա - 344,3 կմ 2, բարձրությունը ծովի մակարդակից՝ 204 մ
- Պինի - 312,7 կմ2, բարձրությունը ծովի մակարդակից՝ 82 մ
ԲնակչությունԽմբագրել
Կղզեխմբում բնակվում է մոտ 10,5 հազար մարդ։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Batu Islands — Britannica Online Encyclopedia
- ↑ «Islands of Indonesia»։ Արխիվացված է օրիգինալից 2020-06-10-ին։ Վերցված է 2015-06-29