Բավենիտ կամ բովենիտ, անտիգորիտի սերպենտինիտային դասի (Mg3(OH)O4Si2O5) կարծր, կոմպակտ տարատեսակ[3]։ Դասակարգված է որպես կիսաթանկարժեք քար[4], օգտագործվել է Նոր Զելանդիայի մաորի ցեղի կողմից գործիքներ, զարդեր պատրաստելու համար, իսկ Կառլ Ֆաբերժեի կողմից՝ ոսկերչական իրեր պատրաստելու համար[5]։ Հանքավայրեր հայտնաբերվել են աշխարհի տարբեր մասերում, օրինակ՝ Աֆղանստանում, Չինաստանում, Նոր Զելանդիայում, Հարավային Աֆրիկայում և ԱՄՆ-ում։ Գույնը սովորաբար տատանվում է մուգ կանաչից մինչև բաց կանաչ ձիթապտղի գույն, քիչ մոտենում է դեղինին։ Անվանակոչվել է Ջեյմս Դ. Դանայի կողմից 1850 թվականին քիմիկոս Ջորջ Թ. Բաուենի պատվին, որը 1822 թվականին անալիզի է ենթարկել բավենիտը։

Բավենիտ
Bavenite-169892.jpg
Ընդհանուր
ԿատեգորիաՍիլիկատներ
Բանաձև
(կրկնվող միավորը)
Ca₄Be₂₊ₓAl₂₋ₓSi₉O₂₆₋ₓ(OH)₂₊ₓ (x=0 to 1)[1]
Նիկել-Շտրունցի դասակարգում9.DF.25
Դանա դասակարգում70.5.3.1
Նույնականացում
ԳույնՍպիտակ, կանաչ, վարդագույն, դարչնագույն
Բյուրեղային համակարգշեղանկյուն բյուրեղային համակարգ[2]
Մոոսի կարծրություն5,5-6,0
ՓայլԱպակեփայլ, մետաքսափայլ
Ենթակատեգորիաինոսիլիկատներ
Կանաչ քարից պատրաստված կախազարդ
Բավենիտային սերպենտինիտի հղկած սալաքար, անտիգորիտի տարատեսակ

Ինչպես նեֆրիտը, այնպես էլ բավենիտը, մաորիները դասակարգում են որպես pounamu, որը թարգմանաբար նշանակում է կանաչ քար և ունի առանձնահատուկ նշանակություն Նգայ Տահուի համար, քանի որ Նոր Զելանդիայի Հարավային կղզու մաորի ցեղի ավանդական հողերի վրա է գտնվել բավենիտի հանքավայրերի մեծ մասը[3]։ Պատմականորեն այն օգտագործվել է զանազան գործիքներ, զենքեր և զարդեղեն պատրաստելու համար, ներկայումս օգտագործվում է միայն որպես զարդաքար[6][7][8]։ Հարավային կղզու հանքավայրերը պահպանվում են օրենքով, և առանց Նգայ Տաուի թույլտվության՝ քար իրացնելը հանգեցնում է դատական հետապնդման[9]։ 1992 թվականին Նգայ Տաուն հաստատեց կանաչ քարի ռեսուրսների կառավարման պլան, որպեսզի ճիշտ կառավարի առևտրի բնագավառում թանկարժեք ռեսուրսի հանքավայրերը[10]։

Բավենիտի հանքավայրերը մեծ չեն, չնայած 1989 թվականին Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է մեծ հանքավայր։ Չինաստանի հանքավայրերը գտնվում են Սուչժոու շրջանում[11]։

Բավենիտը ԱՄՆ Ռոդ Այլենդ նահանգի պետական միներալն է[4]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 International Mineralogical Association - Commission on new minerals, nomenclature and classification The IMA List of Minerals (May 2015) — 2015.
  2. mineralienatlas
  3. 3,0 3,1 «History of minerals and coal»։ New Zealand Petroleum & Minerals։ Արխիվացված է օրիգինալից 2010-06-04-ին։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  4. 4,0 4,1 «State Mineral: Bowenite»։ the State of Rhode Island։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  5. «Lot 67; A Carved Bowenite Model of a Frog by FABERGÉ, CIRCA 1900»։ Christie's։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  6. «Hei pounamu (bowenite pendant)»։ Museum of New Zealand Te Papa Tongarewa։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  7. «Bowenite – a rare type of pounamu»։ New Zealand Government։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  8. «Greenstone»։ A Touch of New Zealand։ Արխիվացված է օրիգինալից 2019-02-19-ին։ Վերցված է ապրիլի 16, 2017 
  9. «Witnesses allege greenstone theft»։ The Southland Times։ մարտի 28, 2008։ Վերցված է սեպտեմբերի 21, 2011 
  10. «Pounamu»։ Te Rūnanga o Ngāi Tahu (en-US)։ Վերցված է 2017-04-15 
  11. «Jade carving industry booms in Suzhou»։ CCTV։ դեկտեմբերի 25, 2011։ Արխիվացված է օրիգինալից 2017-04-16-ին։ Վերցված է ապրիլի 16, 2017 

Արտաքին հղումներԽմբագրել