Բավարիայի կենտրոնական դրամահատարան

Բավարիայի կենտրոնական դրամահատարան, գերմանական դրամահատարան է, որը գտնվում է Բավարիայի Մյունխեն մայրաքաղաքում։ Այն գոյություն ունի այլ անուններով՝ սկսած 1158 թվականից, և ենթարկվում է Բավարիայի ֆինանսների նախարարությանը։ Մետաղադրամների հատումը Մյունխենի ամենահին գործունեություններից մեկն է։

Բավարիայի կենտրոնական դրամահատարան
Bayerisches Hauptmünzamt.JPG
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of Germany.svg Գերմանիա
ՀապավումHMA München
Հիմնադրված1158
Վերադաս կազմակերպություն‎Bavarian Ministry for Finance and Homeland‎ Affairs?
Անձնակազմ63 մարդ
Կայքhma.bayern.de

Դրամահատարանը հիմնականում արտադրում է ներքին դրամաշրջանառության և արտասահմանյան մետաղադրամներ։ Գերմանիայում գտնվող մետաղադրամների համամասնությունը շրջանառության մեջ կազմում է 21 %[1]։ 1871 թվականից ի վեր շրջանառվող մետաղադրամների վրա նշվում է դրամահատարանի «D» տարբերանշանը։ 2008 թվականին դրամահատարանը հանդես է եկել Մյունխեն քաղաքի 850-ամյակի առթիվ նախաձեռնությամբ՝ թողարկելով տասնմեկ հուշամեդալների շարքը[2]։

Բացի մետաղադրամներից, դրամահատարանն արտադրում է նաև մեդալներ, ինչպես նաև պաշտոնական կնիքներ, ձուլակտորներ[3]։ 1947-1948 թվականներին Բավարիայի կենտրոնական դրամահատարանը ներկայացրեց գերմանական մարկի մետաղադրամները՝ մինչև 1948 թվականի դրամական բարեփոխումը։ Դրամահատարանը պատրաստել է 1972 թվականին Մյունխենում անցկացված XX Օլիմպիական խաղերի հաղթողների բոլոր մեդալները։

Սպասարկման շենքը և արտադրական վայրը 1986 թվականի հուլիսի 16-ից տեղակայված է Zamdorf թաղամասում, նախկինում դրանք 177 տարի տեղակայված են եղել են Հին դրամահատարանում[4]։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. www.hma.bayern.de Aufgaben – Allgemeines zum Bayerischen Hauptmünzamt. Aufgerufen 17. Juli 2010.
  2. www.hma.bayern.de Medaillen. Aufgerufen am 13. Juni 2011.
  3. www.hma.bayern.de Produkte – Dienstsiegel. Aufgerufen 17. Juli 2010.
  4. www.muenzenmagazin.de Archived 2012-01-30 at the Wayback Machine.: Die Münchener Prägestätte im 850. Jubiläumsjahr, Ausgabe 1/2008, S. 36–37 (PDF; 316 kB). Aufgerufen am 13. Juni 2011.