Բաշար Մատի Վարդա (արաբ․՝ بشار متي وردة‎‎‎‎, հունիսի 15, 1969, Բաղդադ, Իրաք), Քաղդեական կաթոլիկ եկեղեցու հոգևորական, Էրբիլի ներկայիս արքեպիսկոպոս[1][2]։

Բաշար Վարդա

Եպիսկոպոս Վարդան Լոդիի տաճարում Հոգեգալստի գիշերահսկման ժամանակ, մայիսի 14, 2016
Ընդհանուր տեղեկություններ
Ավազանի անունը Բաշար Մատի Վարդա
Եկեղեցի Քաղդեական կաթոլիկ եկեղեցի
Տիտղոս արքեպիսկոպոս
Կառավարման սկիզբ հուլիսի 3, 2010
Նախորդող Յակուբ Դենհա Շեր
Ծնվել է հունիսի 15, 1969
Ծննդավայր Բաղդադ, Իրաք Իրաք
Հոգևոր աստիճան արքեպիսկոպոս

Կենսագրություն խմբագրել

Բաշար Վարդան ծնվել է 1969 թվականի հունիսի 15-ին Բաղդադում։ Ուսանել է Բաղդադի Սուրբ Պետրոս քաղդեական ճեմարանում և 1993 թվականին ստացել քահանայական ձեռնադրություն։ 1995 թվականին անդամագրվել է Ռեդեմպտորիստների միաբանության ֆլամանդական մասնաճյուղին։ 1999 թվականին Լյովենի կաթոլիկ համալսարանում ստանալով մագիստրոսի աստիճան՝ վերադարձել է Իրաք։

2007 թվականից Բաշար Վարդան պաշտոնավարել է որպես Զախոյի թեմի Առաքելական կառավարիչ՝ մինչև վերջինիս միավորումը Ամադիյահի թեմի հետ՝ 2013 թվականի հունիսին։

2009 թվականին Քաղդեական կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների ժողովը Վարդային ընտրել է Էրբիլի արքեպիսկոպոս։ 2010 թվականին Բենեդիկտոս XVI Հռոմի պապը հաստատում է այս ընտրությանը և նույն թվականի հուլիսի 3-ին նա արժանանում է եպիսկոպոսական ձեռնադրության[3][4][5]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Noi siamo odiati perché ci ostiniamo a esistere come cristiani»
  2. Those who've stayed – what now for Christians in Syria and Iraq?
  3. Warda: aiutate i cristiani perseguitati d'Iraq
  4. «Iraqi archbishop: The plight of fleeing Christians makes him quarrel with God». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.
  5. «Christians disappearing from Iraq, bishops lament». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 15-ին.

Արտաքին հղումներ խմբագրել