Բանտային աշտարակ (գերմ.՝ der Fangelturm), ամրոց պաշտպանական աշտարակ։ Քաղաքի պարսպի և քաղաքային դարպասների հետ մտնում է Նոյբրանդենբուրգ ամրոցի մեջ։ Նաև հայտնի է որպես վանական Աշտարակ (der Mönchenturm):

Բանտային աշտարակ
Տեսակfishing tower?
ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ՏեղագրությունՆոյբրանդենբուրգ
Բանտային աշտարակը գտնվում է Գերմանիաում
Բանտային աշտարակ

Աշտարակը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում ՝ Դարենշտրասսում։ Մոտակայքում է գտնվում Ֆրանցիսկյան վանքը, որի պատվին աշտարակն անվանում են վանական։ XIV-XV դարում կառուցվել է որպես բարձր պաշտպանական կառույց։ Ժամանակի ընթացքում աշտարակը կորցրել է իր պաշտպանական համակարգը և մինչև 19-րդ դարը աշտարակն օգտագործվել է որպես քաղաքային բանտ[1]։

Աշտարակը, ներառյալ քարե ծիլերը, ունի 25 մետր բարձրություն, 6,5 մետր տրամագիծ, 2,30 մետր ստորոտում պատի հաստությունը։ Ներկայիս հասանելիությունը և անցումը մոտ աշտարակի կառուցվել են միայն XIX դարում։ Ծիլերը և ատամնավոր պատերը նույնպես կառուցվել են 19-րդ դարի վերակառուցումից հետո։

Նախկին մուտքի ետևում գտնվող գմբեթավոր պահոցում, 6 մետր բարձրության վրա, կա կլոր անցք, այսպես կոչված, «վախի անցք»։ «Վախի անցքի» միջոցով դատապարտյալները ապահովվում էին սնունդով, լույսով և օդով[2]։

Ներկայումս աշտարակը բաց է այցելուների համար[3]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություն խմբագրել

  1. «Mapbender3 - Baudenkmale». mb3.neubrandenburg.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  2. «Fangelturm». tollense-see.de. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  3. «Fangelturm ist wieder offen / Stadt Neubrandenburg». www.neubrandenburg.de. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.