Բանբեր (թերթ)

գրական-հասարակական շաբաթաթերթ

«Բանբեր», գրական-հասարակական շաբաթաթերթ։

Բանբեր
Տեսակշաբաթաթերթ
Հիմնադրվել է1933 և 1934

Պատմություն խմբագրել

Լույս է տեսել 1933–1934 թվականներին Կոստանդնուպոլսում։ Խմբագիր՝ Էդվարդ Սիմքեշյան։ Լուսաբանել է Կոստանդնուպոլսի հասարակական և մշակութային կյանքը, ընթերցողներին իրազեկել ժամանակի գիտական, մշակութային, գրական և քաղաքական իրադարձությունների մասին։

Ներկայացրել է Խորհրդային Հայաստանի վերելքը տնտեսության, գիտության և արվեստի բնագավառներում։

Գրական բաժնում տպագրել է պոլսահայ գրողների ստեղծագործություններից, ինչպես նաև թարգմանություններ ֆրանսական, իտալական և թուրքական գրականություններից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։