Բանբեր Երևանի պետական բանասիրական համալսարանի

Գիտական հանդես

«Բանբեր Երևանի պետական բանասիրական համալսարանի», գիտական հանդես։

Բանբեր Երևանի պետական բանասիրական համալսարանի
Տեսակհանդես
Լեզուհայերեն
ՀրատարակիչԵրևանի պետական համալսարան

Երևանի պետական լեզվաբանական համալսարանի հրատարակություն։

Պատմություն խմբագրել

Լույս է տեսնում 2011 թվականից Երևանում։

Տպագրում է հոդվածներ լեզվաբանության, գրականագիտության, ռոմանական լեզվաբանության, ռուսական և եվրոպական գրականության, փիլսոփայության, քաղաքագիտության, երկրագիտության, մարդու իրավունքի և պատմության, մշակութաբանության, լեզվաքաղաքականության, կրթության կառավարման, մանկավարժության, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի, հասարակական գիտությունների, հայագիտության, ռուսաց լեզվի, թարգմանության տեսության վերաբերյալ։

2012 թվականից հրատարակվում է 5 մասնագիտական պրակներով՝ «Լեզու, մշակույթ, հաղորդակցություն», «Ռոմանա-­գերմանական բանասիրություն», «Կրթության կառավարում», «Հայագիտություն և զուգադրական լեզվաբանություն», «Ռուսաստանագիտության խնդիրներ»։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։