Բայրամ Աբդուլաև
Բայրամ Աբդուլաև (ռուս.՝ Байрам Мурадович Абдуллаев, դեկտեմբերի 5, 1935 - դեկտեմբերի 20, 2013, Աշխաբադ, Թուրքմենստան), թուրքմեն և խորհրդային կինոգետ, լրագրող, կինոռեժիսոր և սցենարիստ, ուսուցիչ, ինստիտուտի դասավանդող։
Բայրամ Աբդուլաև | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 5, 1935 |
Վախճանվել է | դեկտեմբերի 20, 2013 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Աշխաբադ, Թուրքմենստան |
Մասնագիտություն | կինոգետ, կինոռեժիսոր, սցենարիստ, լրագրող և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Թուրքմենստանի պետական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն Խմբագրել
Ծնվել է 1935 թվականի դեկտեմբերի 5-ին։
1958 թվականին ավարտել է Թուրքմենական համալսարանը։ Գրականություն է ուսումնասիրել է Թուրքմենիայում և Մոսկվայում, 1967 թվականին ստացել է արվեստագիտության թեկնածուի աստիճան։ 1961 թվականից Աբդուլլաևը սկսել է տպագրվել, գրել է կինոյի մասին հոդվածներ և վավերագրական ֆիլմերի սցենարներ։
1969 թվականին դարձել է ԽՄԿԿ անդամ։ Շատ տարիներ դասավանդել է Մշակույթի ինստիտուտում։
1980-ականներին Աբդուլլաևն սկսել է աշխատել խաղարկային կինոյում։ Նա գրել է չորս ֆիլմերի` «Ջիգիթը միշտ ջիգիթ է» (1985 թվական), «Որոշելու իրավունքը» (1986 թվական), «Կեմինե» (1992 թվական) և «Հոգին այրվել» (1995 թվական, մեկ այլ անուն` «Յանդիմ») սցենարներ։ Վերջին ֆիլմում նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր։ Ֆիլմը ցուցադրվել է Գերմանիայում, Իտալիայում և այլ երկրներում անցկացվող միջազգային փառատոներում։ Աբդուլաևին շնորհվել է Թուրքմենստանի արվեստի վաստակավոր գործչի կոչում։
Մահացել է 2013 թվականի դեկտեմբերի 20-ին, կյանքի 78-րդ տարում, ծանր հիվանդությունից հետո։ Թաղված է Աշխաբադում[1]։
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ «Скончался Байрам Абдуллаев»։ Хроника Туркменистана։ 2013-12-21։ Արխիվացված է օրիգինալից 2015-07-14-ին։ Վերցված է 2016-07-25