Բայաս, գավառակ Ծովային Կիլիկիայում, Ադանայի նահանգում։ Կենտրոնը Բայաս նավահանգիստն էր։

Գավառակ
Բայաս
Վարչական տարածքԿիլիկիա
ՎիլայեթԱդանայի վիլայեթ
ԳավառՋեբելբերեքեթի գավառ
Այլ անվանումներԲայյաս, Պայաս, Փայաս
Տեղաբնականունբուլանըղցի
Ժամային գոտիUTC+3

Գավառակի հյուսիս-արևմտյան կողմից սկսվում էր Սիս կաթողիկոսության երբեմնի կալվածք Ձիթաստան (Զեյթունլուք) կոչված լայնատարած անտառը։

Բնակչություն խմբագրել

XX դարի սկզբին գավառակն ուներ 20000 բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Գավառակն ունեցել է ծովեզրյա դիրք, խոնավ ու տաք կլիմա, որը նպաստավոր է եղել երկրագործության և առևտրի զարգացման համար։ Գավառակը ծածկված էր կիտրոնի և նարնջի պարտեզներով։

Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, բրնձի մշակություն, շերամապահությունն ու առևտուրն էր։

Վարչական բաժանում խմբագրել

XX դարի սկզբին գավառակն ուներ 49 գյուղ։ Գավառակի նշանավոր գյուղերից էին Չուք Մերզմե, Էոզեյրլի, Օջաքլը և Էրզին գյուղերը, որոնք միասին ունեին ավելի քան 1000 տուն, որից 800-ը՝ հայկական[1]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 587

Աղբյուրներ խմբագրել