Բամբակենին և սոսին (առակ)

առակ

Բամբակենին և սոսին, հայ հայտնի առակագիր Մխիթար Գոշի առակներից։

Բամբակենին և սոսին
Տեսակառակ
ՀեղինակՄխիթար Գոշ
Բնագիր լեզուհայերեն
Թվային տարբերակarmenianhouse.org/voskeporik/09-mkhitar-gosh.html

Սյուժե

խմբագրել

Առակը պատմում է սոսի ծառի և բամբակենու մասին[1]։ Սոսի ծառի մոտ մի բամբակենի կար։ Երկրագործները բամբակի ծառը ջրելուց հետո նրանք միմյանց զգուշացնում էին, որպեսզի բամբակենու ծառերը չտրորեն։ Սոսին այդ ամենը տեսնելուց հետո բարկանում է, թե ինչու են բամբակենուն ծառ կոչում, այն դեպքում, երբ ինքը շատ հաստ է, բարձր, և շատ տեղ է գրավում։ Իսկ բամբակենին սոսուն ասում է, որ չնայած այն բարձր է ու հաստ, բայց ոչ շինության մեջ է պիտանի, ոչ պտղաբերությամբ, անգամ այրելու համար չի պիտանի, միայն մեծ ստվեր ունի։ Իսկ բամբակենին թեև փոքրիկ է, բայց օգտակար բոլոր մարդկանց համար, և` պահպանելու, և` քաղելու, ու նաև հագուստ է դառնում։ Իսկ սոսին դրանցից ոչ մեկն չունի։ Եվ այս ամենից հետո սոսին լռում է։

Բարոյախոսություն

խմբագրել

Առակը ցույց է տալիս, որ արտաքինից գեղեցիկ ու փայլուն, սակայն` պարծենկոտ մարդիկ պետք է ավելի համեստ լինեն և անտեղի չպարծենան, քանի որ արտաքինից շատ չերևացող մարդիկ ևս կարող են շատ օգտակար ու պետքական լինեն։

Կերպարներ

խմբագրել
  • Բամբակենի
  • Սոսի

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Հայ գրականության քրեստոմատիա, մաս 1-ին, Երևան, 2013, էջ 57

Արտաքին հղումներ

խմբագրել