Բալտինվեստ բանկ (լրիվ անվանում՝ հանրային բաժնետիրական ընկերություն «Բալթյան ներդրումային բանկ»), ռուսական առևտրային բանկ։

Բալտինվեստ բանկ
Տեսակբանկ և բիզնես ձեռնարկություն
Այլ անվանում«Բալթյան ներդրումային բանկ»
ԵրկիրՌուսաստան
Հիմնադրված է1994
Պաշտոնական կայք

Պատմություն խմբագրել

Բանկը հիմնադրվել է 1994 թվականին, որը կոչվում է «Բալտոնէքսիմ բանկ». 1996 թվականին Բալթոնէքսիմ բանկը դարձել է «S. W. I. F. T»-ի անդամ, իսկ 1997 թվականին ստացել է դիլերի կարգավիճակ՝ ռուսական առևտրային համակարգում[1]։ 1998 թվականին «Պետրովսկի» և «Բալտոնէսիմ» բանկերը միացել են[2]։

2003 թվականին «Բալտոնէքսիմ բանկը» վերանվանվել է «Բալտինվեստբանկ»[1]։

2007 թվականին բանկը ընդգրկվել է լավագույն 100 ռուսական բանկերի ցանկում[3]։

2008 թվականին «Բալտինվեստբանկը» հաղթող է ճանաչվում ֆինանսների և ապահովագրության բնագավառում՝ «ֆինանսական Ռուսաստան 2008» ազգային մրցանակի՝ «Սանկտ Պետերբուրգի ֆիզիկական անձանց սպասարկման լավագույն բանկ» անվանակարգում»[4]։

Քանի որ նոյեմբերի 2015 թվականին սկսեց առաջանալ խնդիրներ իրացվելիության հետ կապված, 2015 թվականի դեկտեմբերի 24-ին որոշում է կայացվել բանկի ֆինանսական վիճակի բարելավվման հետ կապված։

Գործունեություն խմբագրել

Բանկի գործունեության առաջնային ուղղությունն է բիզնեսի տարբեր ոլորտների խոշոր և միջին ձեռնարկությունների սպասարկումը ՖԱԲ-ում և Ռուսաստանի այլ շրջաններում։ Բանկը նաև ակտիվորեն զբաղվում է փոքր բիզնեսի վարկավորմամբ, ֆիզիկական անձանց վարկավորմամբ, հիփոթեքի պայմանագրերի կնքմամբ, ավանդների ընդունմամբ, իրավաբանական անձանց վճարահաշվարկային սպասարկմամբ և այլ բանկային ծառայություններով[5]։

Բանկը մասնակցել է նաև այլ նախագծերի՝ սպորտի սառցե պալատի և Ուշակովի հանգույցի կառուցում, մետրոպոլիտենի «Անտառային — Արիության հրապարակ» հատվածում միջանցիկ երթևեկության վերականգնում, տրանսպորտային մայրուղիների վերանորոգում, ավտոբուսների գնում քաղաքային ավտոպարկերի համար, կոմունալ տնտեսության Ձեռնարկությունների զարգացում և այլն։

Ամեն տարի Բանկը զգալի միջոցներ է հատկացնում տարբեր բարեգործական ծրագրերի համար։ Դրանց թվում կարելի է առանձնացնել՝ Վասիլևսկի կղզու սլաքի Ռոստրալ շարասյուների և Պյոտր Կլոդտայի «ձիու սանձազերծումը» քանդակագործական անսամբլի ամբողջական վերականգնման ֆինանսավորումը Սանկտ Անիչկով կամուրջի վրա։

2012 թվականին «Ak&M լրատվական գործակալություն» ՓԲԸ-ն հաստատել է «Բալտինվեստբանկ» ԲԲԸ-ի վարկունակության վարկանիշը «A+» ազգային սանդղակով, կայուն կանխատեսմամբ։ Բանկի ակտիվները 2011 թվականին աճել են 17,6 տոկոսով՝ 2010 թվականի։ Ինչ վերաբերում է 2012 թվականի ապրիլի 1-ին, բանկի ակտիվները գնահատվել են գրեթե 59,5 տոկոս,ինչը 2,9%-ով ավելի է, քան 2012 թվականի հունվարի 1-ը։ Ըստ արդյունքների՝ 1-ին եռամսյակում՝ 2012 թվականին զուտ շահույթը կազմել է 140,7 մլն ռուբլի։ Ինչ վերաբերում է 2012 թվականի ապրիլի 1-ին, ֆիզիկական անձանց ներգրավված միջոցները աճել է 2,7% -ով, քանի որ 2012 թվականի սկզբին կազմել է 20 338 մլն ռուբլի[6]։

2005-2017 թվականներին Բալտինվեստ բամկի վարկանիշը զբաղեցնում էր 72-րդ տեղը՝ թոփ 500 բանկերի շարքում(60 424.24 մլն ռուբլի)[7]։

2016 թվականի հոկտեմբերին, Բալտինվեստ բանկը զբաղեցնում էր 80-րդ տեղը Ռուսաստանի խոշորագույն ակտիվների մեջ։ Ակտիվների արժեքը կազմում է 76 388 705 հազար ռուբլի։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 История банка Արխիվացված 2012-03-06 Wayback Machine на официальном сайте (չաշխատող հղում)
  2. Объединение Балтинвестбанка с банком Петровский Журнал «Интеррос», № 03, 1998 Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
  3. Балтинвестбанк вошёл в Top100. «ТТ Финансы…». 02.11.07
  4. Лучший банк СПб по обслуживанию физических лиц
  5. Услуги банка
  6. «AK&M Оценка банка». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  7. «РБК.Рейтинг — Top500 банков». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.

Արտաքին հղումներ խմբագրել