Բալթիկայի կրտսեր նավաստիներին (հուշարձան)
«Բալթիկայի կրտսեր նավաստիներին» (ռուս.՝ Памятник «Юнгам Балтики»), հուշարձան Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի Վասիլեոստրովսկի շրջանում։ Այն տեղադրվել է 1999 թվականի մայիսի 24-ին` նույնանուն հրապարակում[1]։ Հուշարձանի նախագիծը մշակվել և իրականացվել Կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր Բալթիական նավատորմի վետերան կրտսեր նավաստիների միության ուժերով[2]։
«Բալթիկայի կրտսեր նավաստիներին» | |
---|---|
«Բալթիկայի կրտսեր նավաստիներին» հուշարձանը | |
Տեսակ | հուշարձան |
Քանդակագործ | Leonid I︠U︡lʹevich Ėĭdlin? |
Ստեղծում | 1999 |
Բարձրություն | 150 սանտիմետր |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Վասիլիի կղզու շրջան |
Բնակավայր | Սանկտ Պետերբուրգ |
Շինության ձև | քանդակ |
Ներկա վիճակ | Կանգուն |
Նկարագրություն
խմբագրելՀուշարձանի գրանիտե պատվանդանին, որի վրա փորագրված են «Բալթիկայի կրտսեր նավաստիներին» մակագրությունը և «1941» ու «1945» թվականները, նստած է պատանի նավաստին։ Քանդակը ձուլված է բրոնզից, իսկ պատվանդանը պատրաստված է մոխրագույն գրանիտից։ Քանդակագործն է Լ. Յ. Էյդլինը, ճարտարապետը` Վ. Լ. Սպիրիդոնովը, նկարիչները` Վ. Գ. Պասարարը և Ի. Գ. Ուրալովը[2]։
Հուշարձանի բարձրությունը 150 սմ է, քանդակը ձուլվել է Մոսկվայի «Սկուլպտուրա» կոմբինատում[3]։
Պատմություն
խմբագրել«Բալթիկայի կրտսեր նավաստիներին» հուշարձանի բացումը տեղի է ունեցել 1999 թվականի մայիսի 24-ին` Բալթիկայի կրտսեր նավաստիների հրապարակում։ Նվիրված է Հայրենական մեծ պատերազմին մասնակցած Բալթյան կրտսեր նավաստիների հիշատակին։ 1942 թվականից սկսած Բալթյան նավատորմում կազմակերպվել են կրտսեր նավաստիների վաշտեր, որտեղ շուրջ 2000 պատանիներ ուսումնասիրել են ռազմական արվեստ, այնուհետև մասնակցել են մարտական գործողություններին, իսկ խաղաղ պայմաններում նավարկուղիները մաքրել են ականներից և խորտակված ռումբերից[2]։
Հուշարձանի հասցեն` Վասիլևսկի կղզի, Բալթիկայի կրտսեր նավաստիների հրապարակ[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Энциклопедия Санкт-Петербурга
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «ПАМЯТНИК "ЮНГАМ БАЛТИКИ"». Վերցված է 2019 Փետրվար 14-ին.
- ↑ «Памятник Юнгам Балтики в Санкт-Петербурге». Վերցված է 2019 Փետրվար 14-ին.(չաշխատող հղում)
Գրականություն
խմբագրել- Пирютко Ю. Между Ленинградом и Петербургом: памятники на исходе столетия (1986—1999) // Невский архив. — СПб. : Изд-во Чернышова, 1999. — Вып. 4. — C. 469
- Памятники Санкт-Петербурга: справочник. — СПб. : Артбюро, 2002. — С. 102
- Починюк О. Памятник юнгам // Красная звезда. — 1999. — 15 июня;
- Золотоносов М. Бронзовый век: иллюстрированный каталог памятников, памятных знаков, городской и декоративной скульптуры Ленинграда — Петербурга, 1985—2003 гг.