«Բալետի մենապարուհին» (ռուս.՝ «Солистка балета»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Ալեքսանդր Իվանովսկին[1][2] 1947 թվականին[3][4]։

Բալետի մենապարուհին
ռուս.՝ Солистка балета
Երկիր ԽՍՀՄ
Ժանրերաժշտական ֆիլմ
Թվական1947
Լեզուռուսերեն
ՌեժիսորԱլեքսանդր Իվանովսկի
ԴերակատարներՄիրա Ռեդինա
ՕպերատորԱրկադի Կոլցատի
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե

խմբագրել

Ռոմանտիկ երաժշտական ֆիլմը պատմում է երկու երիտասարդ արտիստների՝ բալետի պարուհի Նատաշա Սուբոտինայի և օպերային երգիչ Ալեքսեյ Օզերովի ստեղծագործական ուղու մասին, որոնք սիրում են միմյանց։

Դերերում

խմբագրել
  • Միրա Ռեդինա – Նատաշա Սուբոտինա
  • Վիկտոր Կազանովիչ – Ալեքսեյ Օզերով
  • Օլգա Ժիզնևա – Վերա Գեորգիևնա Նելիդովա, պարարվեստի ուսումնարանի դասախոս
  • Վլադիմիր Գարդին – Լյուբոմիրսկի, կոնսերվատորիայի պրոֆեսոր
  • Գալինա ՈւլանովաՍինելնիկովա, բալերինա
  • Վլադիմիր Պրեոբրազենսկի – նրա զուգընկերը
  • Նոննա Յաստրեբովա – Օլգա Վերեյսկայա
  • Նինա Բոլդիրևա – Օլգայի մայրը
  • Կոնստանտին Ադաշևսկի – Օլգայի հայրը
  • Ալեքսանդր Օրլով – Ապոլոն Վլադիմիրովիչ Իվոլգին
  • Ֆեոդոր Կուրիխին – Կուզմա, պարարվեստի ուսումնարանի դռնապան
  • Անատոլի Նելիդով-Նատաշայի պապը
  • Ալեքսանդրա Տրիշկո – Նատաշայի տատը[5]
  • Մ. Ֆ. Կամալետդինով – Նիկոլայ Լեբեդև, Նատաշայի զուգընկերը
Լուսագրերում նշված չէ՝

Նկարահանող խումբ

խմբագրել
  • Սցենարի հեղինակներ՝ Արոն Էրլիխ, Ալեքսանդր Իվանովսկի
  • Ռեժիսոր՝ Ալեքսանդր Իվանովսկի
  • Օպերատոր՝ Արկադի Կոլցատի
  • Նկարիչ՝ Իսահակ Մախլիս
  • Կոմպոզիտոր՝ Վենեդիկտ Պուշկով

Քննադատություն

խմբագրել

Այն ժամանակվա խորհրդային կինեմատոգրաֆիայի ղեկավար Իվան Բոլշակովը ֆիլմն անվանել է միջակ[6]։

Ֆիլմի թողարկումից կարճ ժամանակ անց Ա. Ստոյանովը քննադատել է այն «Искусство кино» ամսագրում[7]․ «Ամեն ինչ միամիտ ու ծայրահեղորեն անհեթեթ է և տարօրինակ է թվում, որ ֆիլմը, այնուամենայնիվ, հավաքվել է և հավակնում է ինչ-որ ամբողջականության»։ Քննադատի կարծիքով՝ «երաժշտական կոմեդիայի ժանրն այս դեպքում զարմանալիորեն աղքատացել է», իսկ «Ա. Էրլիխի սցենարը ֆիլմի անհաջողության առաջին և գլխավոր պատճառն է»։ Միևնույն ժամանակ գրախոսականում բարձր է գնահատվել գլխավոր դերը կատարող դերասանուհու աշխատանքը․ «Ռեդինան ներքին հմայք ունի, և կարելի է պատկերացնել, թե որքան պայծառ ու նպատակասլաց կլիներ նրա խաղը, եթե սցենարային խնդիրներն ու ռեժիսորական ղեկավարությունն արժանի լինեին նրա դրամատիկ ու պարային տաղանդին»[8]։

Կինոքննադատ Ռոստիսլավ Յուրենևը նշել է «էկրանին... երիտասարդ արտիստուհի Մ. Ռեդինայի հայտնվելը, որը փայլեց երիտասարդության անմիջականությամբ, բնածին դերասանական տակտով, իսկական դերասանուհու անվիճելի տվյալներով և լավ բալերինայի տեխնիկայով»[9]։ Սակայն, ընդհանուր առմամբ, նա ֆիլմն անհաջող է համարել[10]։ Նրա կարծիքով՝ «ֆիլմի հեղինակները, օգտագործելով հին սյուժեն և տրաֆարետային կերպարները, կրկնում են արվեստում հաջողության հասնելու դյուրինության մասին սովորական սուտը», իսկ «սիրային պերիպետիաները լուծված են ֆիլմում դժգույն, ոչ սրամտորեն, շաբլոնային»[9][10]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Васильев представит зрителям в Красноярске фильмы об Улановой
  2. «Во Фрунзенском районе состоится ретро-показ фильма «Солистка балета»». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 1-ին.
  3. Кинопоказы в библиотеке им. Маяковского
  4. Алексей Романов: «Большой» — большой фильм про большой балет
  5. Солистка балета (1947) Full Cast & Crew
  6. Большаков, 1952, էջ 22
  7. Стоянов, 1947, էջ 25—27
  8. Стоянов, 1947, էջ 27
  9. 9,0 9,1 Юренев, 1961, էջ 131
  10. 10,0 10,1 Юренев, 1964, էջ 407

Գրականություն

խմբագրել
  • Стоянов А. Оскудение жанра // Искусство кино. — 1947. — № 3. — С. 25—27.
  • Большаков И. Советское киноискусство в послевоенные годы. — М.: Знание, 1952. — 40 с.
  • Юренев Р.Н. Кинокомедия // Очерки истории советского кино / Под ред. Ю.С. Калашникова, Л.П. Погожевой, Р.Н. Юренева. — М.: Искусство, 1961. — Т. 3. — С. 131—132. — 778 с.
  • Юренев Р.Н. Советская кинокомедия. — М.: Наука, 1964. — С. 407—408. — 537 с.

Արտաքին հղումներ

խմբագրել