Բալդր
Բալդր (Baldr) կամ Բալդեր, գերմանասկանդինավական դիցաբանության մեջ համարվում է գարնան և լույսի աստվածը:
Բալդր | |
---|---|
![]() | |
Տեսակ | ականդինավյան աստված |
Դիցաբանություն | Սկանդինավյան դիցաբանություն |
Սեռ | արական |
Սպանված է | Հյոդ |
Անդամակցություն | Ասեր |
Հայր | Օդին[1] |
Մայր | Ֆրիգգ[1] |
Քույր/Եղբայր | Հյոդ, Հերմոդ, Բրագի, Թոր, Մեիլի, Վիդար և Վալի |
Ամուսին | Nanna?[1] |
Զավակներ | Ֆորսետի |
Baldr Վիքիպահեստում |
Բալդրը տարբեր ժողովուրդների դիցաբանության մեջ համարվում է բնության մեռնող և հարություն առնող աստվածություն, ինչպես նաև երկրագործության և բուսականության հովանավոր աստվածն է: Այդպիսի աստվածները ժողովուրդների դիցաբանության և կրոնի մեջ ունեն յուրահատուկ դեր, որոնք ապրում կամ ապրել են այդ տարածքներում, որոնց հատկանշական են սեզոնային[2] բնությունը:
Դիցաբանական սյուժեԽմբագրել
Բալդրը՝ Օդինի և Ֆրիգգի որդին էր: Նա այնպես մաքուր ու գեղեցիկ էր հոգով, որ նրանից լույս էր ճառագում: Բալդրն ամենավառն ու մաքուրն էր աստվածներից: Երկրում նրա հայտնվելու հետ կյանքը սկսում էր արթնանալ, աշխուժանալ և ամեն ինչ դառնում էր գեղեցիկ ու գունավորված: Բալդրի կինը Նաննան էր, իսկ նրանց որդին Ֆորեստին էր: Անսպասելիորեն պատանին սկսեց չարագուշակ երազներ տեսնել, մահ կանխագուշակող: Անհանգստացած Օդինը հեծնեց իր ութոտանի մտրուկին՝ Սլեյպնիրային և ուղևորվեց ննջեցյալների թագավորություն: Կախարդ գուշակն ասաց Օդինին, որ Բալդրը կմահանա սեփական եղբոր ձեռքերով՝ կույր աստված Հյոդի ձեռքերով: Տխրած Օդինը վերադառնում է Ասգարդ և այնտեղ Ֆրիգգն առաջարկում է Բալդրին փրկելու տարբերակ: Լեգենդի համաձայն Ֆրիգգը երդում է վերցնում յուրաքանչյուր քարից, յուրաքանչյուր մետաղից, յուրաքանչյուր բույսից, յուրաքանչյուր կենդանուց, յուրաքանչյուր թռչունից և յուրաքանչյուր ձկից, որ նրանցից ոչ ոք վնաս չի հասցնի Բալդրին: Բայց Լոկին, իմանում է, որ Ֆրիգգը դեռ չի հասցրել երդում վերցնել Օմելից (Mistlteinn- բառացիորեն «միգապատ սուր»)[3], այդ բույսից պատրաստեց նետ և խորամանկությամբ ստիպեց Հյոդին սպանել Բալդրին: Նետը խոցեց ուղիղ Բալդրի սիրտը:
Հերմոդը գնաց մեռյալների թագավորություն, եղբոր համար փրկագին վճարելու համար: Հելը, անդրշիրիմյան թագավորության ղեկավարը ասաց, որ ինքը Բալդրին կվերադարձնի կյանք, եթե ամբողջ աշխարհը լացի ու ողբա նրա մահը: Ու այսպես աստվածները ցրվեցին տարբեր ուղություններով, որպեսզի շրջեն ամբողջ աշխարհով, բայց նրանց հանդիպեց Տոկկ վելիկանը (որին դիմել էր Լոկկին), որը ասաց, որ ինքը չի ողբա Բալդրի մահը, որովհետև նա մնացել է ննջեցյալների թագավորությունում:
Հետագայում աստվածները իմացան, որ նետը Հյոդին տվել է Լոկին, որի հետ նա կապվել էր և տեղափոխվել էր քարանձավ, որտեղ շղթայակապվել էր, իսկ նրա գլխին կախել էին թունավոր օձ, որից անընդհատ թույն էր կաթում: Ու այդպես Լոկին տանջվեց անընդհատ երեսին կաթկթող թույնից:
Սկանդինավները հավատում էին, որ Բալդրի հարությունը տեղի է ունենալու Ռագնարյոկի օրը, երբ ծովից առաջանալու էր նոր ցամաք:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. Петрушевский — СПб.: Брокгауз — Ефрон, 1907.
- ↑ Бальдр // Атеистический словарь / Под общ. ред. М. П. Новикова. — 2-е изд., испр. и доп. — М.: Политиздат, 1985. — С. 7—8, 48, 466. — 512 с. — 300 000 экз.
- ↑ Король Д. Вступ до історичної танатології: навч. посіб.. — Київ: НаУКМА, 2015. — С. 123—125.