Ապրեի լիճ, լիճ Հայաստանի Կոտայքի մարզում, Գեղամա լեռների արևմտյան մասում, Սևաբերդ գյուղից 8 կմ հարավ–արևմուտք։ Բարձրությունը ծովի մակարդակից 3066 մ է, մակերեսը՝ 2 հա[1]։ Այն գրանցված է Հայաստանի Հանրապետության Բնապահպանության նախարարության բնության պետական հուշարձանների ցանկում։ Բնության պետական հուշարձանների ցանկում ներառվել է 2008 թվականի օգոստոսի 14-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման համաձայն[2][3]։

Բազմալիճք
Կոորդինատներ
Տեղագրություն Հայաստան Հայաստան
Կոտայքի մարզ
Գեղամա լեռներ
Ավազանի մակերեսը 0,2 կմ²
Միջին բարձրությունը 3066 մ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Հայաստանի Հանրապետության Ֆիզիկաաշխարհագրական օբյեկտների համառոտ տեղեկատու-բառարան, Երևան, «Գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոն ՊՈԱԿ», 2007, էջ 23 — 150 էջ։
  2. «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին». www.arlis.am. 14 oգոստոսի 2008 թվական. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.
  3. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Բնության հուշարձանների ցանկ». www.mnp.am. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 30-ին.