Բագրատ Մելքոնյան (Տէր Բագրատ ավագ քահանա Մելքոնեանն, 1935, Հալեպ, Սիրիա - 1991, Թավրիզ, Իրան

Բագրատ Մելքոնեան
Դիմանկար
Ծնվել է1935
ԾննդավայրՀալեպ, Սիրիա
Մահացել է1991
Մահվան վայրԹավրիզ, Իրան
Քաղաքացիություն Իրան

Տարրական և միջնակարգ ուսումը ստացել է ծննդավայրում։ 1962 թ. ուսումը շարունակում Է Կիլիկիայի դպրեվանքում եւ 1964 թ. Գարեգին Ա Քեսաբցի կաթողիկոսի ձեռամբ ձեռնադրւում Է հոգեւորականի աստիճանով եւ գործուղուում Թավրիզ։ Տէր Մելքոնեանը 1968-72 թթ. Ատրպատականի թեմի առաջնորդարանի կողմից ընտրւում է առաջնորդական տեղապահ, 1979 թ. վերընտրւում է նոյն պաշտօնում և պաշտօնավարում մինչև իր կյանքի վերջը։ Տէր Բագրատ ավագ քահանա Մելքոնյանը երջանկայիշատակ Վազգեն Ա Բուխարեստցի կաթողիկոսի կողմից արժանացել Է «Ատրպատականի քաջարի հոգեւորական» կոչմանը։ Տէր Բագրատ ավագ քահանա Մելքոնյանը մշտապես հարգված Է եղել Ատրպատականի ժողովրդի կողմից։ ԻԻՀ հեղափոխութիւն օրերին հայ բնակչության պաշտպանութեան գործում մեծ դերակատարություն է ունեցել։ Ավագ քահանա Մելքոնյանը մահացել է 1991 թ. Թավրիզում։

Աղբյուրներ խմբագրել

Ժանետ Տ Լազարյան (2012). Լիա Իվանեան (ed.). Իրանահայոց Հանրագիտարան. Երեկան: ՎՄՎ ՊՐԻՆՏ. ISBN 978-9939-60-154-0.