Բաբկեն Մելիքյան

հայ ֆուտբոլիստ

Բաբկեն Մելիքյան (ապրիլի 3, 1960(1960-04-03)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), Հայ ֆուտբոլիստ (կիսապաշտպան, հարձակվող), սպորտի վարպետ։

Բաբկեն Մելիքյան
Ծնվել էապրիլի 3, 1960(1960-04-03)[1] (64 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան և  Լիբանան
Մասնագիտությունֆուտբոլիստ

Բաբկեն Մելիքյանը տեխնիկական լավ պատրաստականությամբ, տպավորիչ խաղով աչքի ընկնող ֆուտբոլիստ է։

ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատ» (1978-84 և 1988-91), Դնեպրոպետրովսկի «Դնեպր» (1986), Մոսկվայի «Սպարտակ» (1987) թիմերում։

«Արարատի» կազմում անցկացրել է 302 խաղ, խփել 43 գոլ։ Մրցելույթներ է ունեցել Լիբանանում[2]։

Աղբյուրներ խմբագրել

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Ֆուտբոլի հանրագիտարան. Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ. 2005. էջ էջ 71.