Բաբաևյան հրուշակեղենի կոնցեռն

«Բաբաևյան հրուշակեղենի կոնցեռն» (ռուս.՝ Кондитерский концерн Баба́евский, նախկին Աբրիկոսովների և որդիների ընկերակցություն), գործարան, հրուշակեղենի հին ձեռնարկություն։ Գտնվում է Մոսկվայում (Փոքր Կրասնոսելսկի փողոց, 7)։

Բաբաևյան հրուշակեղենի կոնցեռն
ՏեսակՇոկոլադ արտադրող ընկերություն
Հիմնադրված է1804
ՎայրՄոսկվա, Ռուսաստան և Կրասնոսելսկի շրջան
Կայքbabaev.ru
 Babayevsky (company) Վիքիպահեստում
Բաբաևյան շոկոլադե սալիկ
«Ոգեշնչում» կոնֆետներ
Բաբաևի անվան ֆաբրիկայի մոնպանսիե

Պատմություն խմբագրել

1804 թվականին նախ ստեղծվել է քաղցրավենիքի փոքր արտադրամաս, իսկ գործարան սկսել է կոչվել արդեն Մոսկվայի առաջին համքարության վաճառական Ալեքսեյ Աբրիկոսովի ժամանակ[1][2]։ 1918 թվականին դարձել է պետական[3]։ 2002 թվականին Ինկոմբանկի սնանկանալուց հետո  կոնցեռնի բաժնետոմսերի փաթեթը վաճառվել է «Ամիդիս» ՍՊԸ-ին 800 միլիոն ռուբլիով[4]։ 2014 թվականին այս ընկերությունը դարձավ 210 տարեկան։

2003 թվականից մտավ «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգի կազմի մեջ, որն այժմ հանդիսանում է Մոսկվայի ու ամբողջ Ռուսաստանի ամենախոշոր հրուշակեղենի ձեռնարկությունը։ «Միացյալ հրուշակագործներ» հոլդինգի կազմում են այժմ ոլորտի առաջատարները՝ «Կրասնի Օկտյաբր» ու «Ռոտ Ֆրոնտ» ընկերությունները։

«Բաբաևյան» բրենդի հպարտությունն իր բարձրորակ մուգ շոկոլադն է, որը պատրաստում են հատընտիր կակաոյի հատիկներից ու կակաոյի յուղից։

Այս բրենդի մասնագետները տարբեր ժամանակներում ստեղծել են քաղցրավենիքի ավելի քան 200 նոր տեսակ, ինչպիսիք են՝ «Բաբաևյան», «Ոգեշնչում», «Լյուքս», «Այցելություն», «Բաբաևյան սկյուռիկ» և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Кондитерский концерн Бабаевский». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  2. Бабаевский или Абрикосовский? Из истории брендов
  3. «Третий век гарантии качества // RosInvest.com». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 7-ին.
  4. NEWSru.com: Зарубежным кредиторам не нравится продажа «Бабаевского» шоколада

Արտաքին հղումներ խմբագրել