ԲԻ-1 ինքնաթիռի հուշարձան

ԲԻ-1 ինքնաթիռի հուշարձան (ռուս.՝ Памятник самолёту БИ-1), հուշարձան նվիրված առաջին խորհրդային ԲԻ-1 ռեակտիվ ռմբակոծիչին։ Տեղադրվել է 1973 թվականի ապրիլին Գ. Յա. Բախչիվանջիի անվան հրապարակում, Եկատերինբուրգի Կոլցովո օդանավակայանի շենքի դիմաց[1]։ ԲԻ-1-ը եղել է ԽՍՀՄ-ում հեղուկ հրթիռային շարժիչով առաջին ինքնաթիռը, որը հաջող թռիչք է կատարել։ Հիշատակի հուշարձանը տեղադրվել է ԲԻ-1-ի ստեղծողների (կոնստրուկտորներ՝ Ալեքսանդր Բերեզնյակ, Ալեքսեյ Իսաև, գլխավոր ավիակոնստրուկտոր՝ Վիկտոր Բոլոխովիտինով) և հենց ինքնաթիռի պատվին, որն ըստ էության եղել է առաջին թևավոր հրթիռը, որ սավառնել է Եկատերինբուրգի վրա 1942 թվականի մայիսի 15-ին[2]։

ԲԻ-1 ինքնաթիռի հուշարձան
ԲԻ-1 ինքնաթիռի հուշարձանը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրKoltsovo, Yekaterinburg? և Եկատերինբուրգ
Ներկա վիճակԿանգուն
 BI-1 Monument in Yekaterinburg Վիքիպահեստում

Պատմություն խմբագրել

1962 թվականին որոշում կայացվեց հավերժացնել Խորհրդային Միության հերոս Գ. Յա. Բախչիվանջիի և ԲԻ-1 լեգենդար լնքնաթիռի հիշատակը։ ԲԻ-1 ինքնաթիռի հուշարձանը իրենից ներկայացնում է այդ ինքնաթիռի լիաչափ սպիտակ գույնի կոթող (այլ տարբերակով ԲԻ-2 ինքնաթիռի պահպանված օրինակը), որը խոյանում է խորհրդանշական թռիչքի և կտրուկ բարձրություն հավաքում։ Հուշարձանի կողքին տեղադրված է ինֆորմացիոն հուշատախտակ ինքնաթիռի և փորձարկող օդաչու Գ. Յա. Բախչիվանջիի մասին[3]։

Նախկինում հուշարձանը տեղադրված էր հին մասնաշենքի առջև, ուղևորների և դիմավորողների համար տեսանելի և մատչելի տեղում։ Ներկայումս հուշարձանը տեղափոխվել է ավտոկայանատեղի եզրային գոտի։

1941 թվականին ներկայիս «Կոլցովո» օդանավակայանի տարածքում էր գտնվում ԽՍՀՄ ՌՕՈւ-ի ԳՀԻ-ն։ Պատերազմական պայմաններում կոնստրուկտորները շտապ ստեղծեցին նոր սերնդի կործանիչներ, որոնք ռազմաճակատային օդանավակայանից թռչելուց 5-7 րոպե հետո բարձր արագության շնորհիվ կարողանում էին հասնել հինգ կիլոմետր բարձրության և խոյահարել թշնամու ռմբակոծիչներին։ Խնդիրը թելադրված էր Մոսկվայի և Լենինգրադի օդային տարածքների ռմբակոծություններով, որի դեմ պայքարում էին շուրջօրյա օդային պարեկային ծառայությամբ, որն էլ արդյունավետ միջոց չէր։

1942 թվականի մայիսի 15-ին այստեղ օդ բարձրացավ առաջին խորհրդային հրթիռային ինքնաթիռը` ԲԻ-1-ը, որի փորձարկող օդաչուն էր Գ. Յա. Բախչիվանջին։ Փորձարկման թռիչքները շարունակվեցին մինչև 1943 թվականի մարտը։ 1943 թվականի մարտի 27-ին ԲԻ-2 կործանիչը հորիզոնական թռիչքի ժամանակ զարգացրեց ռեկորդային արագություն (շուրջ 800 կմ/ժ), հասավ վերելքի բարձրագույն կետին և անսպասելիորեն վայր ընկավ թռիչքի վայրից 6 կմ հեռավորության վրա, իսկ օդաչու Բախչիվանջին զոհվեց։ Օդանավի փորձարկումները դադարեցվեցին ինչպես վթարի պատճառով, այնպես էլ Մոսկվայի և Լենինգրադի օդային տարածքների պաշտպանության խնդրի ոչ հրատապությունից ելնելով։ ԲԻ-1 և ԲԻ-2 ինքնաթիռների տեխնիկական մշակումներն իրենց կիրառությունը գտան առաջին խորհրդային հրթիռների արտադրության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Малинин Георгий Александрович. Памятники и памятные места Саратовской области. - Приволжское книжное издательство, 1979. - 342 с.

Արտաքին հղումներ խմբագրել