Աֆրիկյան միության դրոշ, Աֆրիկյան միության խորհրդանիշը։ Ընդունվել է 2010 թվականի հունվարի 31-ին Ադիս Աբեբայում պետության ղեկավարների և կառավարության Ասամբելայի 14-րդ նստաշրջանում[1]։

Աֆրիկյան միության դրոշ
Տեսակflag design?
Իրավասության տարածքԱֆրիկյան Միություն
Ընդունված է2010
Գույներկանաչ, սպիտակ և կարմիր

Դրոշը կանաչ գույնի ուղղանկյուն պաստառ է, որի կենտրոնում տեղակայված է Աֆրիկա մայրցամաքի կանաչ ուրվապատկերը՝ 53 սպիտակ շողացող ճառագայթներով՝ շրջապատված 53 ոսկեգույն հնգաթև աստղերով[2]։

Խորհրդանիշների նշանակություն խմբագրել

  • Կանաչ գույնը խորհրդանշում է աֆրիկյան հույսերը և միասնության ձգտումը։
  • Ոսկեգույնը խորհրդանշում է աֆրիկյան հարստությունը և պայծառ ապագան։
  • Սպիտակ գույնը ներկայացնում է Աֆրիկայի՝ ամբողջ աշխարհում իրական ընկերներ ունենալու ցանկության մաքրությունը։
  • 53 աստղերը խորհրդանշում են Աֆրիկյան միության անդամ բոլոր պետությունները (2011 թվականի հուլիսին Հարավային Սուդանը դարձավ միության 54-րդ անդամը, Մարոկկոյի անդամակցությունը վերականգնվեց 2017 թվականի փետրվարին)։

Նախորդ դրոշ խմբագրել

 
Աֆրիկյան միություն կազմակերպության դրոշը 1970-2010 թվականներին

Աֆրիկյան միություն կազմակերպության առաջին դրոշը ուղղանկյուն պաստառ էր՝ կազմված հինգ հորիզոնական շերտից։ Վերին և ստորին շերտերը կանաչ էին և կենտրոնական սպիտակ շերտից առանձնանում էին երկու նեղ, ոսկեգույն շերտով։ Դրոշի կենտրոնում տեղակայված էր Աֆրիկյան Միության խորհրդանիշը։ Դրոշն ընդունվել է 1970 թվականին։

Գույների խորհուրդը հետևյալն էր. կանաչը խորհրդանշում էր աֆրիկյան հույսերը և միասնության ձգտումը, ոսկեգույնը նշանակում էր Աֆրիկայի հարստությունն և պայծառ ապագան, սպիտակը ներկայացնում էր Աֆրիկայի՝ ամբողջ աշխարհում իրական ընկերներ ունենալու ցանկության մաքրությունը, իսկ կարմիրը խորհրդանշում էր աֆրիկյան համերաշխությունն և Աֆրիկայի ազատագրման համար թափված արյունը[3]։

2002 թվականին Աֆրիկյան Միություն կազմակերպությունը ձևափոխվեց Աֆրիկյան միության։ 2003 թվականին հայտարարվեց մրցույթ նոր խորհրդանիշի և դրոշի մշակման համար։ Սակայն Աֆրիկյան միության Ասամբլեան 2004 թվականին Ադիս-Աբեբայում կայացած նիստում որոշեց պահպանել Աֆրիկյան Միություն կազմակերպության նախկին խորհրդանիշը։ Նոր դրոշը մշակվեց 2010 թվականին և ավելի հստակ խորհրդանշեց միասնության գաղափարը՝ շնորհիվ Աֆրիկայի ուրվապատկերի մեծ չափի և մայրցամաքի բոլոր պետությունները խորհրդանշող աստղերի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «8th African Union Gender Pre-Summit on 2016 African Year of Human Rights, with Particular Focus on the Rights of Women 17 – 21 January 2016 – African Union». www.au.int.
  2. «Western Sahara welcomes Morocco's African Union membership». 2017 թ․ հունվարի 31 – via www.bbc.co.uk.
  3. Kelley, Peter (2010 թ․ փետրվարի 18). «HFS staffer Yadesa Bojia celebrated for designing striking new African Union flag». University of Washington.

Արտաքին հղումներ խմբագրել