Աֆրիկան կանացի անուն է, 2009 թվականին քենիացի կինոռեժիսոր Վանջիրու Կինյանջուիի հեղինակած վավերագրական կինոնկար։ Կինոնկարը նկարահանվել է Transparent Productions և Zimmedia production ընկերությունների կողմից[1]։ Դիստրիբյուտորը «Կանայք նկարահանում են կինոնկարներ» (WMM) շահույթ չհետապնդող կազմակերպությունն է, ռեժիսորներն են Կինյանջուին, Ինգրիդ Սինքլերն ու Բրիջիթ Փիքերինգը։ Կինոնկարի տևողությունը 88 րոպե է[2]։

Աֆրիկան կանացի անուն է
Երկիր Իսպանիա
 ՀԱՀ
 Քենիա
 Զիմբաբվե
Ժանրվավերագրական ֆիլմ
Թվական2009
Լեզուանգլերեն
ՌեժիսորԲրիջեթ Փիքերինգ, Ինգրիդ Սինքլեյր և Վանջիրու Կինյանջուի

Ընդհանուր ակնարկ խմբագրել

Կինոնկարը երեք կանանց մասին է, որոնք պատմում են իրենց կյանքի պատմությունը․ Ամայ Ռոսը Զիմբաբվեից է, գործարար կին ու տնային տնտեսուհի, Ֆութի Ռագոֆալան հարավ-աֆրիկացի ուսուցչուհի է ու դպրոցի տնօրեն, իսկ Նջոկի Սուսանա Նդունգուն՝ քենիացի քաղաքական գործիչ, Քենիայի պառլամենտի անդամ ու մարդու իրավունքների պաշտպան։ Այս երեք կանայք արտահայտում են իրենց կարծիքներն այն մասին, թե ինչի կարիք ունեն աֆրիկացի կանայք ու երեխաները հաջողության հասնելու համար։ Կինոնկարը ներկայացնում է Աֆրիկայում կանանց հեղափոխությունը 2000 թվականի վերջին ու 2010-ականների սկզբին[3]։

Ծանոթագրություններ խմբագրել