«Աֆրիկանիչ» (ռուս.՝ «Африканыч»), խորհրդային լիամետրաժ հեռուստատեսային գեղարվեստական ֆիլմ[1][2], որը 1970 թվականին բեմադրել է ռեժիսոր Միխայիլ Երշովը[3][4][5] «Լենֆիլմ» կինոստուդիայում գրող Վասիլի Բելովի «Սովորական գործ» վեպի մոտիվներով։

Աֆրիկանիչ
ռուս.՝ Африканыч
Երկիր ԽՍՀՄ
Ժանրկինոկատակերգություն
Թվական1970
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄիխայիլ Երշով
Սցենարի հեղինակԱռնոլդ Վիտոլ
ԴերակատարներՆիկոլայ Տրոֆիմով
ՕպերատորԱնատոլի Նազարով
ԵրաժշտությունՎենիամին Բասներ
ԿինոընկերությունԼենֆիլմ

Սյուժե խմբագրել

Իվան Աֆրիկանիչը ողջ կյանքում ապրել է գյուղում իր կնոջ՝ Կատերինայի հետ սիրով և համաձայնությամբ։ Կատերինան վեցերորդ երեխայի ծննդից հետո հիվանդացել է։ Աֆրիկանիչը որոշում է արտագնա աշխատանքի մեկնել հյուսիս, սակայն Մուրմանսկի ճանապարհին հասկանում է, որ առանց Կատերինայի և հարազատ տան ապրել չի կարող։ Երեք օր անց տուն վերադառնալով՝ Աֆրիկանիչն իմանում է, որ իր կինը՝ Կատերինան, մահացել է։

Դերերում խմբագրել

  • Նիկոլայ Տրոֆիմով – Աֆրիկանիչ
  • Իրինա ԲունինաԿատերինա, նրա կինը
  • Օլեգ Բելով – Միշկա
  • Գերման Օռլով – Միտկա
  • Լարիսա Բուրկովա – Դարյա

Էպիզոդներում խմբագրել

  • Ալեքսանդր Աֆանասև – Կուզմիչ
  • Անտոնինա Պավլիչևա – Աֆրիկանիչի մայրը
  • Լյուբով Տիշչենկո – Նյուշա
  • Պավել Պերվուշին – Պյատակ, Աֆրիկանիչի ընկերը
  • Ս. Գոլուբև – ծերունի-համագյուղացի
  • Վերա Կուզնեցովա – Նյուշայի մայրը
  • Ալեքսանդր Լիպով – Աֆրիկանիչի զրուցակիցը
  • Յուրի Օսկին – լեյտենանտ
  • Լյուբով Մալինովսկայա – վաճառողուհի
  • Յուրի Բաշկով – կոլտնտեսության նախագահ (լուսագրերում նշված չէ)
  • Օլեգ Խրոմենկով – վերահսկիչ (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ խմբագրել

  • Սցենարի հեղինակ՝ Առնոլդ Վիտոլ, Վիկտոր Սոկոլովի մասնակցությամբ
  • Բեմադրությունը՝ Միխայիլ Երշովի
  • Գլխավոր օպերատոր՝ Անատոլի Նազարով
  • Գլխավոր նկարիչ՝ Միխայիլ Իվանով
  • Ռեժիսոր՝ Առնոլդ Դաշկևիչ
  • Հնչյունային օպերատոր՝ Գալինա Գոլուբևա
  • Կոմպոզիտոր՝ Վենիամին Բասներ
  • Օպերատորներ՝ Կոնստանտին Սոլովյով, Վ. Ամոսենկո
  • Գրիմարար՝ Ա. Երշովա
  • Նկարիչ-դեկորատոր՝ Ի. Կորզակով
  • Ռեժիսորի ասիստենտ՝ Լ. Չումակ
  • Մոնտաժող՝ Ալեքսանդր Իվանովսկի, Օ. Ամոսովա
  • Խմբագիր՝ Իրինա Տարսանովա
  • Ֆիլմի տնօրեն՝ Ի․ Շորոխով

Տեխնիկական տվյալներ խմբագրել

Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լենինգրադի մարզի Գատչինսկի շրջանի Դայմիշե գյուղում, ինչպես նաև նրա հարևան Սիվերսկայա կայարանում (դրվագներ) և Լենինգրադի (շենքի ներսի տեսարաններ) նկարահանման տաղավարներում։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

  • ««Африканыч»». Государственный регистр фильмов. Министерство культуры Российской Федерации. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 10-ին.