Աֆրիկանթրոպոս (Աֆրիկա և հուն․՝ άνθρωπος-մարդ), հնագույն աֆրիկական մարդ կամ էյասիի մարդ, նախամարդու տիպ։ 1935 և 1938 թվականների քարե գործիքների հետ աֆրիկանթրոպոսի գանգի և վերին ծնոտի մասեր (երկու սեղանատամներով) են գտնվել էյասի լճի (Տանզանիա) նստվածքներում։ Աֆրիկանթրոպոս կառուցվածքով նման է Եվրոպայի և Ասիայի մյուս նախամարդկանց։ Նրա գոյության ժամանակաշրջանը համարվում է պլեյստոցենի 2-րդ կեսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 181