Ալբերտ Վլադիմիրի Աֆյան (հունվարի 15, 1974(1974-01-15)), հայ ֆուտբոլիստ, պաշտպան։

Ալբերտ Աֆյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 15, 1974(1974-01-15) (50 տարեկան)
Դիրք պաշտպան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1993—1997 Հայաստան Կոտայք 124 (9)
1998 Ռուսաստան Տորպեդո (Վլադիմիր) 37 (2)
1999 Ռուսաստան Կավկազկաբել 5 (0)
1999—2000 Հայաստան Կիլիկիա 47 (0)
2001 Հայաստան Բանանց 20 (0)
2002 Հայաստան Սպարտակ (Երևան) 14 (0)
2003 Հայաստան Կոտայք 12 (0)
2003  Հայաստան Կոտայք-2003 1 (0)
2004—2005 Հայաստան Դինամո-Զենիթ 52 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն խմբագրել

Ալբերտ Աֆյանը ծնվել է 1974 թվականի հունվարի 15-ին։

Ֆուտբոլ խաղացել է պաշտպանի դիրքում։ 1993 թվականից Հայաստանի առաջնությունում հանդես է եկել Աբովյանի «Կոտայքում»։ Առաջին իսկ մրցաշրջանում ամրապնդվել է հիմնական կազմում՝ անցկացնելով 28 հանդիպում։ Ընդհանուր առմամբ, 1993-1997 թվականներին երկրի առաջնությունում մասնակցել է 124 հանդիպման, խփել է 9 գոլ։ 1995 թվականին դարձել է Հայաստանի ոչ պաշտոնական առաջնության բրոնզե մեդալակիր[1]։

Հաջորդ երկու մրցաշրջաններն անցկացրել Է Ռուսաստանի երկրորդ լիգայում։ 1998 թվականին Վլադիմիրի «Տորպեդոյի» կազմում անցկացրել է 37 հանդիպում և խփել 2 գնդակ, 1999 թվականին Պրոխլադնիի «Կավկազկաբելի» կազմում մասնակցել է 5 հանդիպման և վիճակահանության ընթացքում վերադարձել է Հայաստան, որտեղ սկսել է խաղալ Երևանի «Կիլիկիայում»[2][3]։ Երկու մրցաշրջանների ընթացքում նրա կազմում անցկացրել է 47 խաղ[1]։

Կարիերայի մնացած մասը նույնպես անցկացրել է Հայաստանի առաջնությունում։ 2001 թվականին 20 հանդիպում է անցկացրել Երևանի «Բանանցի» կազմում, 2002 թվականին՝ 14 հանդիպում Երևանի «Սպարտակի» կազմում։ 2003 թվականին Աֆյանը 12 խաղ է անցկացրել «Կոտայքում» Բարձրագույն խմբում և 1 խաղ «Կոտայք-2003»-ում՝ Առաջին խմբում։ 2004-2005 թվականներին պաշտպանել է Երևանի «Դինամո Զենիթի» գույները, մասնակցել է 52 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ[1]։

Ձեռքբերումներ խմբագրել

«Կոտայք»

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 «Афян Альберт Владимирович, 15.01.1974, футболист». footballfacts.ru. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  2. «Афян Альберт». news.sportbox.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.
  3. «Афян Альберт Владимирович - Afyan Albert - профиль футболиста, игрока - teams.by». teams.by. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 16-ին.