Աքիլա Ասիֆին (1966, Քաբուլ) աֆղանուհի ուսուցիչ, որը կրթել է հազարավոր փախստական երեխաների Պակիստանի Միանվալի քաղաքում[3]։

Աքիլա Ասիֆի
Դիմանկար
Ծնվել է1966
ԾննդավայրՔաբուլ
Քաղաքացիություն Աֆղանստան
Մասնագիտությունդպրոցի ուսուցիչ
Պարգևներ և
մրցանակներ
 Aqeela Asifi Վիքիպահեստում

Ասիֆին Աֆղանստանում վերապատրաստվել է որպես պատմության և աշխարհագրության ուսուցիչ[4]։

Ստիպված է եղել լքել իր երկիրը, երբ 1992 թվականին «Թալիբան» շարժումը վերցրել է իշխանությունը իր ձեռքը։ Երբ որպես փախստական ժամանել է Միանվալիի Կոտ Չանդնա ճամբար, փախստական երեխաների համար դպրոցներ չկան եղել։ Աքիլան սկսել է վրաններում հիմնել է դպրոցներ։ 2017 թվականին ճամբարում եղել է ինը դպրոց, որտեղ սովորել է ավելի քան 1500 աշակերտ[5]։ Այս դպրոցներից մի քանիսում հաճախել են նաև աֆղան փախստական աղջիկներ[6]։

2015 թվականին Ասիֆին արժանացել է Նանսենի փախստականների մրցանակի՝ աֆղան փախստական երեխաներին կրթություն տրամադրելու գործում անխոնջ ջանքերի համար։ Աքիլան իր $100,000-ը[7] Նանսենի մրցանակի գումարների մեծ մասն օգտագործել է նոր դպրոց կառուցելու համար[8][9]։

Ծանոթագրություններ խմբագրել