Ջենգիզ Աքթար
Ջենգիզ Աքթար (թուրքերեն՝ Cengiz Aktar, հունիսի 2, 1955, Ստամբուլ, Թուրքիա), թուրք քաղաքագետ, լրագրող և գրող։ Հրապարակել է Եվրամիության և Թուրքիայի հարաբերություններին առնչվող մի շարք աշխատություններ[1][2]։
Ջենգիզ Աքթար թուրքերեն՝ Cengiz Aktar | |
---|---|
Ծնվել է | հունիսի 2, 1955 (69 տարեկան) |
Ծննդավայր | Ստամբուլ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Կրթություն | Գալաթասարայի վարժարան |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Աշխատավայր | Գալաթասարայի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1955 թվականին, Ստամբուլ քաղաքում։ Սովորել է Գալաթասարայի վարժարանում։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Փարիզի Սորբոնի համալսարանում։ Այնտեղ էլ 1982 թվականին Աքթարին շնորհվել է տնտեսագիտության դոկտորի աստիճան.[1][2] ։
Այժմ դասավանդում է Բահչեշեհիրի համալսարանում։ Դասավանդել է նաև Գալաթասարայի համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
Ջենգիզ Աքթարը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության կողմնակիցներից է, ունի Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ բազմաթիվ աշխատանքներ։
1989-1994 թվականներին աշխատել է ՄԱԿ-ում և ԵՄ-ում․ զբաղվել է գաղթի խնդիրներով և քաղաքական ապաստարան տրամադրելու քաղաքականության հետազոտությամբ։
1994-1999 թվականներին ղեկավարել է ՄԱԿ-ի առաքելությունը Սլովենիայում։ Ընդհանուր առմամբ Ջենգիզը ՄԱԿ-ում աշխատել է 22 տարի[3]։
1999 թվականին Աքթարը ծանոթացել է հայազգի լրագրող Հրանտ Դինքի հետ։ 2007 թվականին թուրքի ազգայնամոլ Օգյուն Սամաստի կողմից Դինքի սպանությունից հետո, Աքթարը և նրա մի շարք համախոհները խնդրագիր կազմեցին, որով կոչ էին անում թուրքերին ներողություն խնդրել հայերից 1915 թվականի իրադարձությունների համար[4]։ Ըստ Աքթարի՝ Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը[4]։ «Հայե՛ր, ներեցեք մեզ» անունը ստացած խնդրագիրը ստորագրել է 32.000 մարդ[5]։
Իմ խիղճը չի ընդունում անտարբերությունն ու ուրացումը հանդեպ մեծ եղեռնի, որին ենթարկվեցին օսմանյան հայերը 1915 թվականին։ Ես մերժում եմ այս անարդարությունը, կիսում եմ իմ հայ քույրերի և եղբայրների զգացմունքներն ու ցավերը և ներողություն եմ խնդրում նրանցից։
Բնօրինակ տեքստ (թուրքերեն)
1915'te Osmanlı Ermenileri'nin maruz kaldığı Büyük Felâket'e duyarsız kalınmasını, bunun inkâr edilmesini vicdanım kabul etmiyor. Bu adaletsizliği reddediyor, kendi payıma Ermeni kardeşlerimin duygu ve acılarını paylaşıyor, onlardan özür diliyorum[5] |
Անձնական կյանք
խմբագրելԱմուսնացած է, ունի երկու դուստր[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Sevimay, Devrim (2010 թ․ հոկտեմբերի 3). «Hızlı ve ucuz çözüm yeni PKK'lar doğurur» (Turkish). Milliyet.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 2,0 2,1 Akgönül, Samim; Dedeoglu, Beril (2013). La Turquie et l'Europe: Une évolution en interaction (French). Editions L'Harmattan. ISBN 2296538975.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cengiz Aktar». Al Jazeera. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ 4,0 4,1 Rainsford, Sarah (2008 թ․ դեկտեմբերի 16). «Turkish thinkers' Armenia apology». BBC.
- ↑ 5,0 5,1 «Ozur Diliyoruz Front Page». Ozur DIliyoruz. Վերցված է 2013 թ․ մայիսի 15-ին.
- ↑ «Cengiz Aktar». Sabanci University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 16-ին.
Գրքեր
խմբագրել- Aktar, Cengiz (1993), Turkiye'nin batililastirilmasi (Inceleme dizisi), Istanbul: Ayrinti Yayinlari, ISBN 978-9755390376
- Aktar, Cengiz (2004), L'occidentalisation de la turquie : essai critique, Paris: Éditions L'Harmattan, ISBN 9782858025701
- Aktar, Cengiz (2004), Lettres aux turco-sceptiques : La Turquie et l'Union européenne, Paris: Actes Sud, ISBN 978 2742752614
- Aktar, Cengiz (2010), L'Appel au Pardon, des Turcs s'adressent aux Arméniens, Paris: CNRS Éditions, ISBN 978 2271068484