Աքբաս (Ակբաս ) կամ Արբաս, սասանյան ամրոց, որը կառուցվել է 570-ական թվականներին Հայաստանի Աղձնիք աշխարհում, անմիջապես հռոմեա-պարսկական սահմանին։ Այն կանգնեցվել է Նիմֆիոս գետի (ժամանակակից Բաթման գետ ) արևելյան ափին ընկած բլրի վրա, Մարտիրոպոլիսին գրեթե դեմ-դիմաց և ընդամենը մի քանի մղոն էր հեռու Աֆում և Քլոմարոն ամրոցներից[1][2]։

583 թվականին հռոմեացի զորավար Ավլուսը կամ Հովհաննես Միստակոնը հարձակում է ձեռնարկել և պաշարել Աքբասը։ Ամրոցի կայազորը ազդանշանային կրակներ կիրառելով՝ օգնություն է խնդրել։ Պարսկական զորքը, որ Կարդարիգանի հրամանատարությամբ պաշարել էր մոտակա Աֆումոն ամրոցը, եկել է օգնության և ետ մղել հռոմեացիներին, ովքեր Նիմֆիուս գետն անցնելով նահանջել են հռոմեական տարածք։ Զայրացած Մավրիկիոս կայսրը հետ է կանչել զորավար Միստակոնին և նրա փոխարեն արևելքի զորքերի հրամանատար նշանակել Ֆիլիպիկոսին։ Ըստ Թեոփիլակտեսի՝ հաղթանակ են տոնել պարսիկները։ Սակայն, ըստ Հովհաննեսի, տարեվերջին Ակբասն ընկել է հռոմեացիների ձեռքը, որոնք գրավելուց հետո ավերել են այն[3][4][5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Arvites, James A. (1983). Armies and Frontiers in Roman and Byzantine Anatolia: Proceedings of a Colloquium Held at University College, Swansea, in April 1981. էջ 208. ISBN 9780860541981.
  2. Sinclair, T. A. (1989 թ․ դեկտեմբերի 31). Eastern Turkey: An Architectural and Archaeological Survey, Volume III. էջ 381. ISBN 9781904597766.
  3. Dodgeon, Michael H.; Lieu, Samuel N. C. (1991). The Roman Eastern Frontier and the Persian Wars Ad 363-628. էջ 167. ISBN 9780415465304.
  4. Petersen, Leif Inge Ree (2013 թ․ սեպտեմբերի 15). Siege Warfare and Military Organization in the Successor States (400-800 AD): Byzantium, the West and Islam. էջ 585. ISBN 9789004254466.
  5. Rawlinson, George (2022 թ․ նոյեմբերի 13). History of the Sasanian Empire. էջ 274.