Արևի տաճար (Լա Լիբերտադ)
Արևի տաճար (Ուակա դել Սոլ), հարդախառն չթրծած աղյուսից տաճար Պերուում, որը կառուցվել է մոչիկա քաղաքակրթության գոյության ընթացքում։ Գտնվում է պերուական Տրուխիլիո քաղաքից ոչ հեռու։ Այստեղ է գտնվում նաև երկրորդ նմանատիպ կառույցը` Լուսնի տաճարը, որն ավելի լավ է պահպանված, բայց չափերով ավելի փոքր է։
![]() | |
Տեսակ | բնության հատուկ պահպանվող տարածք, հնագիտական հուշարձան և անտիկ քաղաք |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Լա Լիբերտադ և Trujillo province?[1] |
Վայր | Moche District?[1] |
Շինանյութ | adobe? |
Մակերես | 1 կմ² |
Ժառանգության կարգավիճակ | Պերուի մշակութային ժառանգություն[1] |
![]() | |
![]() | |
Տաճարները կառուցվել են մոտավորապես մ. թ. ա. 450 թվականին։
Շենքը բաղկացած է չորս հիմնական մակարդակներից։ Կառուցումից հետո այն բազմիցս վերակառուցվել է։ Արևի տաճարը գտնվում էր Մոչե քաղաքակրթության մայրաքաղաքի կենտրոնում և կատարում էր ծիսակարգերի անցկացման ու մոչիկական հասարակության վերնախավի հուղարկավորության վայրի գործառույթները։
ՊատմությունԽմբագրել
Արևի տաճարը, ըստ հնագետների հաշվարկների, բաղկացած է ավելի քան 130 միլիոն աղյուսներից` դրանով իսկ հանդիսանալով մինչկոլումբոսյան Ամերիկայի աղյուսե խոշորագույն շինությունը[2]։ Աղյուսների նոր շերտերն ուղղակիորեն դրվել են անմիջապես հների վրա, ուստի շինարարության համար մեծ քանակությամբ աղյուսներ են պահանջվել։ Տարբեր արտադրողների կողմից աղյուսների վրա դրոշմների քանակը հուշում է, որ ավելի քան հարյուր տարբեր համայնքներ աղյուսներ են տրամադրել տաճարի կառուցման համար։
17-րդ դարում` իսպանացիների գաղութային կառավարման ժամանակ արդեն տեղաշարժվել է Մոչե գետի հունը, որի արդյունքում դրա ընթացքը ուղղվել է դեպի տաճար։ Այս եղանակով գաղութարարները փորձել են իրենց համար ավելի հեշտ դարձնել մնացած ոսկու արդյունահանումը տաճարի ստորին մակարդակներից։ Դրա արդյունքում շենքը զգալիորեն վնասվել է. կորսվել է տաճարի 2/3-ը` ինչպես էրոզիայի, այնպես էլ կողոպտիչների ակտիվության պատճառով։ Շենքի պահպանված հատվածի բարձրությունը 41 մետր է (135 ոտնաչափ)։
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ Cameron, Ian Kingdom of the Sun God: a history of the Andes and their people. — New York: Infobase Publishing, 1990. — С. 43. — ISBN 0-8160-2581-9
Արտաքին հղումներԽմբագրել
- www.huacas.com
- Sun and Moon Official Project information
- Huaca del Sol placemarks Google Earth .kmz