Արևիկ Գրիգորյան (երգչուհի)

Արևիկ Գրիգորյան (1986 թվականի օգոստոսի 24 , Երևան), հայ երգչուհի։

Գրիգորյան Արևիկ
Գրիգորյան Արևիկ
Ծնվել է1986 օգոստոսի 24
ԾննդավայրԵրևան
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտություներգչուհի

Կենսագրություն և գործունեություն խմբագրել

Արևիկ Գրիգորյանը ծնվել է 1986 թվականի օգոստոսի 24-ին, Երևանում։ Երգչուհի Ջուլիետա Գրիգորյանի քույրն է։

1993 թվականից երգել է Նաիրա Գյուրջինյանի «Վաղորդյան կաթիլներ» մանկական խմբում։

2000 թվականից երգում է «Ջեզլ» խմբում։ Խմբի շրջանակներում մասնակցել է մի շարք մրցույթների, փառատոների, համերգների։

2005-09 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում[1]։

2011 թվականից աշխատում է «Իմեջին Բենդ» ջազ խմբի հետ, որի հետ հանդես է եկել համերգներով Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում։

Որպես վոկալի ուսուցչուհի աշխատում է «Կամերտոն» վոկալ ստուդիայում։

2013 թվականին մասնակցել է «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծին, որտեղ զբաղեցրել է 2-րդ տեղը[2]։

«Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչ Սևակ Խանաղյանի հետ բեմում ելույթ է ունեցել որպես բեք-վոկալիստ (Մնաց Խանաղյան, Սևակ Մուսախանյան, Մոնիկա Մանուչարովա, Ջուլիետա Գրիգորյան, Արևիկ Գրիգորյան)։

Ամուսնացած է[3]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Մեր մասին — KOMITAS STATE CONSERVATORY OF YEREVAN». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  2. խոսնակ, Մամուլի. «Արևիկ Գրիգորյան, Հայաստանի ձայնը 2». Մամուլի խոսնակ - Անկախ հրապարակումների հարթակ. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.
  3. «Արեւիկ Գրիգորյանը՝ ամուսնության եւ «Հայաստանի Ձայնի» մասին. NEWS.am STYLE-ի հարցազրույցը». style.news.am. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 7-ին.

Արտաքին հղումներ խմբագրել