Արևելք (թերթ, Հալեպ)

հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական օրաթերթ

«Արևելք», հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական օրաթերթ։

Արևելք
Տեսակօրաթերթ
ԳրասենյակՀալեպ

Պատմություն խմբագրել

ՀՅԴ Սիրիայի շրջանի պաշտոնաթերթ։

Լույս է տեսել 1946–1963 թվականներին Հալեպում։ Խմբագիրներ՝ Անդրանիկ Ծառուկյան, Մինաս Թյոլյոլյան, Նշան Իսրայելյան, Լյութեր Մասպանաճյան, Երվանդ Մոնոֆարյան։

1951 թվականից ունեցել է սեփական տպարան։

Լուսաբանել է կուսակցության գործունեությունը, անդրադարձել սիրիահայ համայնքի առօրյային, միջազգային անցուդարձին։

1952 թվականին հրատարակել է «Վահագն» պատանեկան ամսօրյա հավելվածը, 1957–1963 թվականներին՝ «Արեւելք-մարզաշխարհ» շաբաթաթերթը, ՀՅԴ-ի 60-ամյակին նվիրված բացառիկ համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։