Արևելաեվրոպական հովվաշուն

Արևելաեվրոպական հովվաշուն, (ռուս.՝ Восточноевропейская овчарка) ծառայողական շների ցեղատեսակ։

Արևելաեվրոպական հովվաշուն
Տեսակշան ցեղատեսակ
Այլ անուններԱրևելաեվրոպական հովվաշուն
ԲնաշխարհԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Առանձնահատկություններ
Զանգված արու35-60 կգ
Զանգված էգ30-50 կգ
Հասակ արու66-76 սմ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Ցեղատեսակի պատմությունը խմբագրել

Արևելաեվրոպական հովվաշուն ցեղատեսակը ստացվել է 1930-ական թվականներին՝ ԽՍՀՄ-ում, Գերմանական հովվաշուն ցեղատեսակից։ Ստեղծման նպատակը առավելապես ցրտադիմացկուն ցեղատեսակ ստեղծելն էր, որը նաև կաշխատեր ԽՍՀՄ բոլոր կլիմայական գոտիներում և կծառայեր խորհրդային բանակում, միլիցիայում և ժողովրդական տնտեսության այլ բնագավառներում։

Առաջին ստանդարտը, որը բնութագրում է ցեղատեսակին, հաստատվել է 1964 թվականին՝ ԽՍՀՄ գյուղատնտեսության նախարարության կինոլոգիական խորհրդի կողմից[1]։ Ներկայումս ցեղատեսակը ճանաչվել է մի շարք միջազգային կինոլոգիական կազմակերպությունների կողմից (UCI, IKU և այլն), սակայն դեռևս չի ճանաչվել Կինոլոգիայի միջազգային ֆեդերացիայի (FCI) կողմից[2]։ Ցեղատեսակը լավ հայտնի է ԱՊՀ երկրներում, սակայն նրա մասին տեղեկությունները միջազգային ասպարեզում սակավ են։

Ընդհանուր բնութագիրը խմբագրել

Միջին կամ խոշոր չափերի շներ են, ամուր մարմնակազմվածքով, ուժեղ, բայց ոչ կոպիտ ոսկրային համակարգով։ Մկանային համակարգը լավ է զարգացած։

Հավասարակշռված է և ինքնավստահ, խելացի, անծանոթների նկատմամբ կարող է լինել բարեհամբույր, սակայն չվստահող, ունի ակտիվ պաշտպանական ռեակցիա։ Կարողանում է վերահսկել իրադրությունը և անմիջապես գործի անցնել՝ ստանալով տիրոջ հրամանը։ Հիանալիորեն հանդես է գալիս որպես ուղեկցող կույրերի համար։

Կարևոր է որպեսզի ցեղատեսակը համապատասխանի մի շարք ստանդարտների. մնդավի բարձրությունը՝ 66-76 սմ (արու), 62-72 սմ (էգ), քաշը՝ 35-60 կգ (արու), 30-50 կգ (էգ)։ Հարթամազ է, կոպիտ, միջին կամ կարճ մազերով։ Գունավորումը կարող է լինել սև կամ արծաթավուն մոխրագույն, որը համադրվում է առավել բաց գույների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Выдержка из стандарта породы(չաշխատող հղում), сайт национального клуба породы «восточноевропейская овчарка»
  2. Список российских пород собак, признанных Российской кинологической федерацией Արխիվացված 2012-10-29 Wayback Machine, сайт РКФ