Արևափայլք, արեգակի ուղիղ ճառագայթներով երկրի մակերևույթի լուսավորումը։

Բնութագրում խմբագրել

Բնութագրվում է տևողությամբ, օրական և տարեկան ընթացքով։ Արևափայլքի տևողությունը չափվում է արևագրիչով։ Արևափայլքը առավել տևական է Արարատյան դաշտում և Սևանա լճի ավազանում։

Տևողություն խմբագրել

Հայաստանի տարածքում արևելափայլքի տարեկան միջին տևողությունը 1930-2780 ժամ է։ Տարվա ընթացքում արևափայլքի նվազագույն արժեքները դիտվում են դեկտեմբերին՝ օրական 2 ժամից մինչև 5,5 ժամ, իսկ առավելագույնը՝ հուլիսին՝ օրական 6,4 ժամից մինչև 11,9 ժամ։ Առանց արևափայլքի օրերի տարեկան միջին թիվը 19-ից 64 օր է։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։