Արքայադուստր Սոֆյա։ Արքայադստեր պատմությունը

«Արքայադուստր Սոֆյա։ Արքայադստրեր պատմությունը» (անգլ.՝ «Sofia the First. Once Upon a Princess»), անիմացիոն լիամետրաժ համակարգչային ֆիլմ, նկարահանված Ուոլտ Դիսնեյ ընկերության ստուդիայի կողմից 2012 թվականին։

Արքայադուստր Սոֆյա։ Արքայադստեր պատմությունը
Sofia the First. Once Upon a Princess
Տեսակմուլտֆիլմ
Ժանրֆենթեզի ֆիլմ
ՌեժիսորՋեմմի Միտչել
ՍցենարիստԿրեյգ Գերբեր
ՊրոդյուսերԿրեյգ Գերբեր, Ջեմմի Միտչել, Կլեյն Ռենֆրո
ԵրաժշտությունԿևին Կլիշ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունՈւոլթ Դիսնեյ ընկերություն
ԴիստրիբյուտորDisney Channel
Տևողություն90 րոպե
ՍիկվելԱրքայադուստր Սոֆիա
Թվական2012
disneyinternational.com

Սյուժե խմբագրել

Շատ տարիներ առաջ «Հրաշակերտ» հեքիաթային թագավորությունում ապրում էր մի փոքրիկ աղջիկ, որի անունը Սոֆյա էր։ Սոֆյան վարում էր սովորական կյանք, աշխատում էր փոքրիկ կրպակում իր մայրիկի՝ Միրանդայի հետ։ Եվ մի անգամ թագավոր Ռոնալդ 2-րդը հրավիրում է իր դղյակը, նրան պետք էր մի զույգ թագավորական չստիկներ։ Սոֆյան իր մայրիկի հետ ժամանեց դղյակ. Սոֆյան անհանգստանում էր այդ հանդիպման պատճառով։ Միրանդան չստիկները հագցրեց թագավորին, թագավորի սրտով էր թե՛ Միրանդան, թե՛ չստիկները։ Շուտով թագավոր Ռոնալդն ամուսնացավ Միրանդայի հետ։ Դրանից հետո Սոֆյան սկսում է նոր կյանք։ Շուտով Սոֆյան պետք էր դառնա արքայադուստր, բայց մինչ արքայադուստր դառնալը նա պետք էր սովորեր թագավորական կյանքին, չէ որ թագավոր Ռոնալդը պարահանդես էր կազմակերպել նրա պատվին։ Կկարողանա Սաֆիան հաղթահարել այդ ամենը և արդյո՞ք ընտանիքի բոլոր անդամները կընդունեն նրան։ Սոֆյան ծանոթանում է թագավորի որդու՝ Ջեյմսի և դստեր՝ Էմբերի հետ նաև իմանում է, որ նրանք ունեն կախարդ՝ Սեդրիկը։ Սկզբից նրա համար դժվար էր հարմարվել այդ կյանքին, բայց հետո արդեն ամեն ինչին հարմարվեց։ Սոֆյան ընկնում է թագավորական ակադեմիա, որտեղ ծանոթանում է շատերի հետ և բոլորը նրան հավանում են։ Այդ ամենը հունից հանում է խորթ քրոջը՝ Էմբերին, որը սովոր էր ամբողջ ուշադրություն իր վրա վերցնել։ Մտածելով, որ նրան սկսել են ավելի քիչ սիրել, Էմբերը որոշում է այնպիսի մի բան անել, որ Սոֆյան իրեն վատ զգա բոլորի առջև։ Սկսբից նա սկսեց քննարկել նրան ուրիշ արքայադստրերի հետ, շուտով նա ստիպում է Ջեյմսին Սոֆյային այնպես քշել ճաճանակով, որ արքայադուստրը նետվում է շատրվանից և շուտով Էմբերը տալիս է նրան իր վազող կոշիկները պարի դասի համար, որի պատճառով Սոֆյան վալս պարել չսովորեց, որը պետք էր երեկոյան պարահանդեսին։ Եվ վերջում բոլորը նեղանում են Էմբերից նույնիսկ իր եղբայր Ջեյմս, իսկ Սոֆյան, որպեսզի պարահանդեսին անպատրաստ չներկայանա նա գնում է Սեդրիկի մոտ և Սեդրիկն օգնում է նրան կախարդանքով։ Բայց Սեդրիկը պարզվում է, որ այդքան էլ բարի չէ։ Նա վաղուց էր տեսել Ավալորայի թալիսմանը Սոֆյայի վրա, որը նրան նվիրել էր թագավոր Ռոնալադը, որն էլ իր մեջ մեծ հզորություն ուներ։ Պարի կախարդանքի փոխարեն նա նրան տալիս է կախարդանք, որը կքննեցնի բոլորին, այդ ամենը նա արեց թալիսմանը ստանալու համար։ Սակայն այդ հիմար կախարդը մոռանում է, որ կախարդանքը ազդում է նրա վրա ևս և նա նույնպես քնում է։ Հիմա Սոֆյան բոլորովին հուզված էր, բայց նրա արդյունքները ընկան նրա թալիսմանի վրա և հայտնվեց Մոխրոտիկը, որն էլ խորհուրդ է տվեց հաշտվել Էմբերի հետ, որն էլ միակն էր, որ չէր եկել պարահանդեսին դրա համար էլ նա կախարդված չէր։ Սոֆյան ցույց է տալիս, թե ինչի է հասել կախարդանքը, իսկ Էմբերը հասկանալով իր սխալը ներողություն է խնդրում Սոֆյայից։ Միասնական ուժերով նրանք մտնում են Սեդրիկի սենյակը և գտնում են այդ կախարդանքը, որը բոլորին կարթնացնի քնից։ Շուտով բոլորը արթնացան և Էմբերի օգնությամբ Սոֆյան կարողացավ պարել վալս իր նոր հայրիկի հետ և բոլորը սիրեցին Սոֆյային։

Հնչյունավորողներ խմբագրել

  • Արիել Ուինտեր, Սոֆյա
  • Դարսի Ռոուզ Բիրնս, Էմբեր
  • Սառա Ռամերես, թագուհի Միրանդա
  • Թրեվիս Ուիլլինհեմ, Թագավոր Ռոնալդ
  • Զակ Կալիսոն, արքայազն Ջեյմս
  • Թրեսս Մակնիլ, Մերիվեզա
  • Ռասսի Թեյլոր, Ֆաունա
  • Բառբարա Դիրիկսոն, Ֆլորա
  • Ջեսսի Հարնել, Սեդրիկ
  • Ջենիֆեր Հեյլ, Մոխրոտիկ
  • Ուէյն Բրեդի, Կլեվեր
  • Ջիմ Կամմինգս, Բժիշկ Պոպով