Արփինե Սարգսյան
Արփինե Աշոտի Սարգսյան (ապրիլի 14, 1994, Վեդի, Հայաստան), հայ իրավաբան[1], Հայաստանի արդարադատության նախարարի նախկին տեղակալ (2022-2023), Հայաստանի ներքին գործերի նախարարի նախկին տեղակալ (2023-2024)։ Հայաստանի ներքին գործերի նախարար։
Արփինե Սարգսյան | ||||
| ||||
---|---|---|---|---|
22 հունվար, 2022 - 9 հունվար, 2023 | ||||
| ||||
9 հունվար, 2023 - 20 նոյեմբեր, 2024 | ||||
| ||||
20 նոյեմբեր, 2024 | ||||
Կրթություն՝ | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ | |||
Մասնագիտություն՝ | իրավաբան | |||
Ազգություն | հայ | |||
Ծննդյան օր | ապրիլի 14, 1994 (30 տարեկան) | |||
Ծննդավայր | Վեդի, Հայաստան | |||
Քաղաքացիություն | ![]() |
Կենսագրություն
խմբագրելԱրփինե Սարգսյանը ծնվել է 1994 թվականի ապրիլի 14-ին, Վեդի քաղաքում։ 2010-2015 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ 2015-2017 թվականներին ուսումը շարունակել է նույն համալսարանի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում, ստացել է գերազանցության դիպլոմ։ 2015 թվականին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրենսդրության զարգացման և իրավական վերլուծությունների վարչության քրեաիրավական օրենսդրության բաժնի փորձագետ, մեկ տարի անց՝ Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի ազգային փորձագետ-վերապատրաստող։
2016 թվականի հունվարից-հունիս Արփինե Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի օգնական, 2016-2019 թվականներին՝ նույն նախարարության աշխատակազմի հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության փորձագետ, որից հետո՝ առաջատար մասնագետ։ 2017 թվականից Արփինե Սարգսյանը հանդիսանում է Հանրապետական գործադիր մարմիններում հակակոռուպցիոն ոլորտի պատասխանատուների վերապատրաստող։ Նույն թվականից մինչև 2022 թվականը նա եղել է ՀՀ քրեակատարողական նոր օրենսգիրքը մշակող աշխատանքային խմբի անդամ։ 2017 թվականից Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում քրեական իրավունքի ամբիոնի ասպիրանտ է։ 2018 թվականին Արփինե Սարգսյանը վերապատրաստել է Պրոբացիայի և քրեակատարողական ծառայողների[2]։
2019 թվականի ապրիլից մինչ 2022 թվականի հունվար Արփինե Սարգսյանը եղել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում գործող տեղաբաշխման հանձնաժողովի անդամ, նույն թվականի ապրիլից-նոյեմբեր՝ ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ, որից հետո՝ մինչև 2020 թվականի հուլիս՝ նույն նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ, ինչպես նաև համակարգել է քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի նախագծերի լրամշակման, նոր օրենսգրքերին ՀՀ օրենսդրական ամբողջ դաշտի հարմոնիզացման աշխատանքները, կազմակերպել և համակարգել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի առաջին ռազմավարության մշակման և իրականացման գործընթացը։
2020 թվականի հուլիսից մինչ 2022 թվականի հունվար Արփինե Սարգսյանը զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետի պաշտոնը։ 2022 թվականին նա եղել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների առաջին կազմի ընտրության մրցութային հանձնաժողովի նախագահը, 2022 թվականին «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկման ժամանակ եղել է համանախագահ[3]։
2022 թվականից Արփինե Սարգսյանը Ոստիկանության բարեփոխումների աշխատանքային բազմաշահառու խմբի ղեկավարն է, մասնակցել է Ոստիկանության ոլորտի 2020-2022 թվականների բարեփոխումների ռազմավարության իրականացման, Ներքին գործերի նախարարության ստեղծման աշխատանքներին։ 2022-2023 թվականներին եղել է ՀՀ արդարադատության նախարարության համակարգմամբ գործող Անչափահասների արդարադատության բազմաշահառու խորհրդի ղեկավարը։ Նույն ժամանակաընթացքում Արփինե Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի ՀանրապետությանՀ կառավարությունը Եվրոպայի խորհրդի խոշտանգումների կանխարգելման կոմիտեում և ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեում։
2022 թվականի հունվարի 21-ին ՀՀ վարչապետի որոշմամբ Արփինե Սարգսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, իսկ 2023 թվականի հունվարի 9-ին՝ ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ[4]։
2024 թվականի նոյեմբերի 20-ին ՀՀ վարչապետի առաջարկությամբ և նախագահի հրամանագրով` նշանակվել է ՀՀ ներքին գործերի նախարար։
Անդամակցություն
խմբագրել- «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքը, «Ներման մասին» ՀՀ օրենքը, «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքը և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտերը մշակող աշխատանքային խմբերի անդամ
- «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը մշակող աշխատանքային խմբի անդամ
- Բանտային բժշկության ոլորտի բարեփոխումների շրջանակներում իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքային խմբի անդամ
- Եվրոպայի խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի հանձնախմբի անդամ
- «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի հանձնախմբի անդամ
- «Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում» ծրագրի հանձնախմբի անդամ
- «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի հանձնախմբի անդամ
- Աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը Հայաստանում ծրագրի հանձնախմբի անդամ
- «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության զարգացմանը» ծրագրի հանձնախմբի անդամ
- ԵԽ «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի հանձնախմբի անդամ
- ՀՀ քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ
Կրթական ծրագրեր
խմբագրել- «Ազատությունից զրկում–այլընտրանքային պատժամիջոցներ»– Մաթրա իրավունքի գերակայություն (Հաագա, Նիդերլանդների Թագավորություն, 2019)
- Ջոն Սմիթ կրթաթոշակային ծրագիր (Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն, 2019)
- Քրեական արդարադատության համագործակցություն և գործընկերություն ծրագիր (CJ-CAP/ ABA ROLI / US Department of State / INL, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, 2018)
Աշխատություններ
խմբագրելԱրփինե Սարգսյանը «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույցի համահեղինակ[5] և մոտ 10 գիտական հոդվածների հեղինակ է։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Биографии даны в алфавитном порядке».
- ↑ Yeranosyan, Narine. «Արփինե Սարգսյան». Ministry of Internal Affairs of the Republic of Armenia. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Տեղի ունեցավ «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացման մասին Հայաստանի 7-րդ պարբերական զեկույցի քննարկումը
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Կալանավորված և ազատազրկման դատապարտված անձանց առողջապահական իրավունքները և դրանց իրացման մեխանիզմները» ուղեցույց
Արտաքին հղումներ
խմբագրել- Ի՞նչ կենսագրություն ունի ՆԳՆ տեղակալ Արփինե Սարգսյանը
- Արփինե Սարգսյանը ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին ներկայացրել է ՆԳՆ ոլորտի բարեփոխումներն ու ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընդունման գործընթացի մանրամասները
- Վրաստանի արդարադատության նախարարն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և «Արմավիր» ՔԿՀ
- Նշանակումներ՝ նորաստեղծ Ներքին գործերի նախարարությունում