Արփինե Դալալյան
Արփինե Դալալյան (փետրվարի 18, 1999), հայ ծանրամարտուհի, որը հանդես է գալիս 87 կգ քաշային կազմում։ Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակից է։
Արփինե Դալալյան | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում՝ | ծանրամարտիկ |
Երկիր՝ | Հայաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | փետրվարի 18, 1999 (25 տարեկան) |
Կենսագրություն
խմբագրելԱրփինե Դալալյանը ծնվել է 1999 թվականի փետրվարի 18-ին[1]։
Գործունեություն
խմբագրելԴալալյանը մասնակցել է 2014 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը 69 կգ-ից ավելի քաշային կարգում։ Հայ ծանրորդը 177 կգ արդյունքով զբաղեցրել է 6-րդ տեղը։ Հաջորդ տարի նա հաղթել է Եվրոպայի երիտասարդական առաջնությունում՝ բարձրացնելով ընդհանուր քաշը մինչև 203 կգ (84 + 119[1]։
Դալալյանը Ֆյորդեում մասնակցել է 2016 թվականի մեծահասակների Եվրոպայի առաջնությանը, որտեղ 75 կիլոգրամից բարձր քաշային կարգում բարձրացրել է ընդհանուր 213 կիլոգրամ (93 + 120) և գրավել հինգերորդ տեղը։ Նույն թվականին նա դարձել է յոթերորդը աշխարհի երիտասարդական առաջնությունում՝ երկու կիլոգրամ պակաս բարձրացնելով Եվրոպայի առաջնության արդյունքից։ Դալալյանը 69 կգ-ից բարձր քաշայինների Եվրոպայի երիտասարդական առաջնությունում 213 կգ արդյունքով ոսկի է նվաճել։ Եվս 7 կիլոգրամով բարելավելով այս արդյունքը՝ Արփինեն դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ պոկում վարժությունում բարձրացնելով 93 կգ, ապա հրելով 127 կգ։ Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա 75 կգ-ից բարձր քաշային կարգում 218 կգ արդյունքով դարձավ չորրորդը[1]։
2017 թվականի պատանիների աշխարհի առաջնությունում Արփինեն 90 կգ-ից ավելի քաշային կարգում դարձել է չորրորդը՝ բարձրացնելով ընդհանուր 234 կիլոգրամ, ինչը ռեկորդային է իր համար՝ պոկում վարժությունում 100 կգ և հրում վարժությունում՝ 134 կգ։ Եվրոպայի պատանեկան առաջնությունում նա ոսկի է նվաճել, դրա համար նրան բավականացրել է ընդհանուր 228 կգ արդյունքը[1]։
2018 թվականի Եվրոպայի պատանեկան առաջնությունում 90 կգ քաշային կարգում Արփինեն 232 կգ արդյունքով նվաճել է արծաթե մեդալ։ Աշխաբադում կայացած մեծահասակների աշխարհի առաջնությունում նա կարողացել է 7 կիլոգրամով բարձրացնել իր ընդհանուր ցուցանիշը, որտեղ 87 կգ-ից ավելի քաշային կարգում նա դարձել է 16-րդը։ Նա երկու վարժությունում բարձրացրել է 101 և 138 կիլոգրամ[1]։
2019 թվականին Բաթումիում կայացած Եվրոպայի առաջնությունում նա դարձել է չորրորդը՝ չնայած սահմանելով անձնական ռեկորդ՝ 240 կգ։ Պատանիների աշխարհի առաջնությունում նա ևս մեկ կիլոգրամով բարելավել է այս արդյունքը, սակայն կրկին մնացել է մեդալից մեկ քայլ հեռու։ Հայ ծանրորդը 2019 թվականին դարձել է պատանիների Եվրոպայի չեմպիոն[1]։
2021 թվականին Մոսկվայում կայացած Եվրոպայի առաջնությունում դարձել է չորրորդը՝ պոկում վարժությունում բարձրացնելով 95 կգ, այնուհետև հրելով ծանրաձողը 126 կգ-ով[2]։
2022 թվականի օգոստոսի 12-ին ծանրամարտուհին լուրջ վնասվածքի պատճառով հայտնել է կարիերան դադարեցնելու մասին[3]։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Athletes - DALALYAN Arpine». International Weightlifting Federation (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
- ↑ «Ծանրամարտի ԵԱ. Դալալյանը գրավեց 4-րդ տեղը». armsport.am.
- ↑ «Արփինե Դալալյանը վնասվածքի պատճառով հայտարարել է կարիերան ավարտելու մասին». sport.mediamax.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 29-ին.