Արտյոմի հուշարձան (Շախտի)

հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում

Արտյոմի հուշարձան (ռուս.՝ Памятник Артёму), ռուս հեղափոխական, խորհրդային քաղաքական գործիչ ընկեր Արտյոմի (Ֆեոդոր Անդրեևիչ Սերգեևի կեղծանունը) հուշարձանը ՌԴ Ռոստովի մարզի Շախտի քաղաքում։

Արտյոմի հուշարձան
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՇախտի
Ներկա վիճակկանգուն
Արտաքին պատկերներ
Արտյոմի հուշարձանի լուսանկարներ

Պատմություն խմբագրել

Ընկեր Արտյոմը (իսկական անունը` Ֆեոդոր Սերգեև) եղել է պրոֆեսիոնալ հեղափոխական, Սերգեյ Կիրովի և Իոսիֆ Ստալինի մտերիմ ընկերը, Կոմունիստական կուսակցության գործիչ, Դոնեցկ–Կրիվոյռոգյան խորհրդային հանրապետության հիմնադիրը և այդ հանրապետության ժողկոմխորհրդի առաջին նախագահը։ XX դարի սկզբում այդ հանրապետության կազմում էր Ալեքսանդրովսկ-Գրուշևսկի քաղաքը (այժմ` ք. Շախտի)։

Ընկեր Արտյոմն ուշադրություն էր դարձնում Դոնբասի ածուխի արդյունաբերության հետպատերազմյան վերականգնմանը։ 1921 թվականի ապրիլի 18-ին Ֆեոդոր Անդրեևիչը ժամանել է Շախտի։ Այնտեղ նա մասնակցել է Խորհուրդների Շախտիի գավառային կոմիտեի նստաշրջանի աշխատանքներին, հանդես է եկել 1-ին պետական հանքահորի բանվորների ժողովներին (այժմ դա Արտյոմի անվան հանքահորն է)։

 
Ընկեր Արտյոմը

Ընկեր Արտյոմի հիշատակը հավերժացվել է Ուկրաինական ԽՍՀ-ում, Ռոստովի մարզում։ Նրա անունն է կրել Շախտի քաղաքի ավաններից մեկը, էլեկտրակայանը, Արտյոմի անվան հանքահորը, «Գլուբոկայա» հանքահորը (Արտյոմի անվան № 2)[1], քաղաքի փողոցներից մեկը։

Ընկեր Արտյոմի հուշարձաններ տեղադրվել են ԽՍՀՄ Դոնեցկ, Սվյատոգորսկ քաղաքներում, Պրիմորիեի երկրամասի Արտյոմ քաղաքում, Կրիվոյ Ռոգում և այլն։ Խոշորագույններն էին երկաթբետոնե հուշարձանները Արտյոմովսկ (այժմ` Բախմուտ) քաղաքում (քանդակագործ` Իվան Կավալերիձե, 1927), որի պատվանդանի բարձրությունը 15 մետր էր, քանդակինը` նույնպես 15 մետր, ինչպես նաև Սվյատոգորսկում, որի բարձրությունը 22 մետր է, պատվանդանինը` 6 մետր։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին Արտյոմովսկի հուշարձանն ավերվել է գերմանացիների կողմից։

1968 թվականի օգոստոսի 13-ին ընկեր Արտյոմի հուշարձանը տեղադրվել է Արտյոմ ավանի կենտրոնում։

Նկարագրություն խմբագրել

Հուշարձանի քանդակի բարձրությունը 9,7 մետր է, պատվանդանինը` 5,2 մետր։ Հուշարձանը պատրաստել է շախտիեցի քանդակագործների խումբը` Բ. Վ. Ակոլզինը, Լ. Ի. Գանշինը, Ն. Ա. Կարագոդինը, Ա. Դեմիդովիչը։ Ընկեր Արտյոմը պատկերված է շարժման մեջ, քանդակը գունավորված է արծաթագույն ներկով։

Ժամանակի ընթացքում հուշարձանը սկսել է քայքայվել և փլուզվել։ 2012 թվականին Վլադիմիր Լավրենևը վերականգնել է հուշարձանը։

Ծանոթագրություններ խմբագրել

Աղբյուրներ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Болдырев А. Кто Вы, товарищ Артём?: [история Донбасса]/ А.Болдырев // Российский Донбасс. - 2002. – 16 авг. – С. 4.
  • Телегин В. Город Шахты в исторических памятниках / В. Телегин // Ленинское знамя. – 1975. – 11 янв. – С. 2.